Աշխարհ

31.08.2012 10:26


Սահակաշվիլին մեղադրում է Ռուսաստանին, ռուսներն էլ վերջինիս հայտարարությունները որակել են որպես սադրանք

Սահակաշվիլին մեղադրում է Ռուսաստանին, ռուսներն էլ վերջինիս հայտարարությունները որակել են որպես սադրանք

Ռուս-վրացական սահմանի դաղստանյան հատվածում` Լոպոտի կիրճում, շարունակվում է Վրաստան ներթափանցած զինված խմբավորման անդամների զինաթափման գործողությունը:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ վնասազերծվել է խմբավորման 11 անդամ, ևս 6-ը գտնվում է շրջափակման մեջ։ Խմբավորման անդամներին վնասազերծելու գործողությունը երեկ չի հաջողվել ամբողջությամբ իրականացնել մառախուղի պատճառով: Տեղեկություններ կան, որ Վրաստանը սակրավորներ է ուղարկել սահման, ովքեր կականապատեն այն հատվածները, որտեղից կարող են զինված խմբավորումներ մուտք գործել Վրաստան: 

Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են զինված խմբավորման անդամները և ինչ նպատակով են փորձել ներթափանցել Վրաստան։ Թբիլիսին Ռուսաստանին է մեղադրում տեղի ունեցածում` պնդելով, թե նրանք ներթափանցել են Ռուսաստանի տարածքից:

Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը թույլ չի տա, որ Ռուսաստանն իր տարածքում առկա զինված հակամարտությունները արտահանի Վրաստան, և հյուսիսային Կովկասի բնակիչներին կոչ է արել «կույր զենք չդառնալ որևէ մեկի ձեռքում»:

Իրենց հերթին Ռուսաստանի ուժայինները հայտարարել են, որ վերջին օրերին չի գրանցվել վրաց-ռուսական սահմանի խախտման որևէ դեպք, և Վրաստանի մեղադրանքները որակել են որպես սադրանք։

Այս խորագրի վերջին նյութերը