Լավրովն ու Դավութօղլուն կքննարկեն Անդրկովկասում տիրող իրավիճակը
ՌԴ ԱԳՆ մամլո ծառույության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին կժամանի Թուրքիա։
ՌԴ ԱԳՆ մամլո ծառույության հաղորդագրության մեջ նշվում է.
«Ս. Վ. Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարար Ա. Դավութօղլուի նախագահությամբ' Ստամբուլում կանցկացվի Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի առաջին նիստը։ Այնտեղ կքննարկվեն ռուս-թուրքական համագործակցության նոր մեխանիզմների աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում երկկողմանի և միջազգային օրակարգերում կանգնած հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ներառելով եվրոպական անվտանգության խնդիրները, Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի իրավիճակը, իրադրությունը Բալկաններում, Անդրկովկասում և մի շարք այլ տարածաշրջաններում»։