Լրահոս

05.06.2009 15:06


Նախկին քաղբանտարկյալ. «Այսօրվա համաներումն ինձ համար անհասկանալի է»

Նախկին քաղբանտարկյալ. «Այսօրվա համաներումն ինձ համար անհասկանալի է»

«Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանն ասել է, որ իր համար անհասկանալի է այսօրվա համաներումը.

-Այսօրվա համաներումն ինձ համար անհասկանալի է։ Համաներում նշանակում է բացառությամբ հայրենիքի դավաճանների՝ բոլորին ներել։ Առանց որևէ բացառության։ Ի՞նչ է նշանակում՝ ստեղծել տարբեր հանձնաժողովներ, որոնց կարծիքը ներկայացվի հանրապետության նախագահին։ Նախագահը միանձնյա իրավասու է հրամանագիր արձակել, ներում շնորհել ցանկացած քաղաքական միավորի, ուժի, անհատի։

Մերուժան Հովհաննիսյանն իր քաղաքական հայացքների համար բանտարկվել է Խրուշչովի ժամանակ, իսկ ազատվել՝ Բրեժնևի ժամանակ։ Ընդհանուր առմամբ՝ բանտարկված է եղել 15 տարի 8 ամիս։

 

Այս խորագրի վերջին նյութերը