Լրահոս

05.06.2009 14:56


Սուրեն Սուրենյանց. «Ներքին համոզմունք ունեմ, որ համաներումը տեղի է ունենալու»

Սուրեն Սուրենյանց. «Ներքին համոզմունք ունեմ, որ համաներումը տեղի է ունենալու»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Տեսակետ» ակումբում փորձագիտական գնահատականներ է տվել՝ «աշխատելով երկրորդ գիծ մղել քաղաքական սուբյեկտիվիզմը»։

-Համաներումն ինքնին դրական, հասարակությանը համախմբող գաղափար է։ Պարզապես, ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է այն տեխնոլոգիան, որը գործող նախագահը դարձրեց շրջանառու,-անդրադառնալով համաներում անցկացնելու թեմային՝ ասել է Ս. Սուրենյանցը։

Բանախոսի խոսքերով՝ նախագահն ուղղակի պետք է օգտվեր իր սահմանադրական լիազորությունից և համապատասխան նախաձեռնությամբ հանդես գար խորհրդարանում։

-Ներքին համոզմունք ունեմ, որ համաներումը տեղի է ունենալու։ Կարծում եմ, սա խնդիր է, որ պետք է դուրս լինի քաղաքական շահարկումների դաշտից։

Ս. Սուրենյանցն ասել է նաև, թե այն աշխուժությունը, որ նկատվում է վերջին օրերին, իրեն հիմք է տալիս ասելու, որ այս անգամ համաներումը ոչ միայն խոսակցություն է, այլև հնարավորություն ունի իրականություն դառնալու։

-Ինձ համար ամենակարևորն այն է, որ նեղյալը հայտնվի ազատության մեջ,-ընդգծել է Սուրենյանցը։

Այս խորագրի վերջին նյութերը