Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլար կտա հայաստանի կրթության որակին և համապատասխանությանը
Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլար կտա հայաստանի կրթության որակին և համապատասխանությանը
2009թ. հունիսի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ստորագրեցին Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի կողմից հաստատված «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի «ԿՈՀԾ II» ֆինանսավորման նպատակով հատկացվող ԱՄՆ 25 միլիոն դոլարին համարժեք վարկային համաձայնագիրը: Միջազգային զարգացման ընկերակցության վարկը կօժանդակի ՀՀ կառավարությանը' Հայաստանի կրթական համակարգի որակի ու համապատասխանության բարելավմանը և շրջանավարտներին մրցունակ կրթություն տրամադրելուն ուղղված քայլերում: Այս ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կրթական բարեփոխումներին աջակցելու հանձնառության երկրորդ ծրագրի երկրորդ փուլն է։
Կրթությանի որակի և համապատասխանության ծրագիրն ունի երկու գլխավոր բաղադրիչ՝
1. Միջնակարգկրթությանորակիբարելավում. այս բաղադրիչի շրջանակում կբարելավվի մոտավորապես 8,750 երեխաների պատրաստվածությունը միջնակարգ կրթություն ստանալու հարցում, իսկ 140 խոցելի համայնքներ կօգտվեն նախադպրոցական կրթության որակի բարելավմանն ուղղված նպատակային դրամաշնորհներից։ Ուսուցման որակը կբարելավվի ավագ դպրոցի 2750 ուսուցչի և 150 տնօրենների վերապատրաստման ու դպրոցների ցանցի ստեղծման միջոցով։ Կշարունակվի բոլոր դպրոցները ժամանակակից տեխնոլոգիաներով զինելու, հեռավոր շրջանների ավելի քան 400 դպրոցներ ինտերնետ կապով ապահովելու և այդ տեխնոլոգիաները ուսուցման բարելավմանը ծառայեցնելուն ուղղված օժանդակությունը ։
2. ԲարձրագույնկրթությունըԵվրոպականստանդարտներինհամապատասխանեցնողբարեփոխում. ծրագիրը կստեղծի և կամրապնդի բարձրագույնկրթության Որակի ապահովման ազգային համակարգ։ Կստեղծվի Համալսառանական կրթության կառավարման տեղեկատվական ինտեգրացված համակարգ, որը կօժանդակի քաղաքականության պլանավորման, կառավարման, մոնիտորինգի և կրթության գնահատմանը։ Այս բաղադրիչը կօգնի նաև մշակել ու ներդնել բարձրագույն կրթության կայուն ֆինանսավորման համակարգ, որով կնախատեսվեն ուսանողական վարկեր և համալսարանները ֆինանսավորող Նորարարության մրցակցային հիմնադրամ:
Ծրագրի առաջին փուլը զգալի ձեռքբերումներ է արձանագրել։ Մշակվել է Ազգային ուսումնական ծրագիրը, Գնահատման և թեսթավորման կենտրոնի ստեղծմանը զուգահեռ ներդրվել է աշակերտների առաջադիմության քննման թափանցիկ համակարգ և բարելավվել են կարողությունները և այլն:
Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլար կտա հայաստանի կրթության որակին և համապատասխանությանը
Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլար կտա հայաստանի կրթության որակին և համապատասխանությանը
2009թ. հունիսի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ստորագրեցին Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի կողմից հաստատված «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի «ԿՈՀԾ II» ֆինանսավորման նպատակով հատկացվող ԱՄՆ 25 միլիոն դոլարին համարժեք վարկային համաձայնագիրը: Միջազգային զարգացման ընկերակցության վարկը կօժանդակի ՀՀ կառավարությանը' Հայաստանի կրթական համակարգի որակի ու համապատասխանության բարելավմանը և շրջանավարտներին մրցունակ կրթություն տրամադրելուն ուղղված քայլերում: Այս ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կրթական բարեփոխումներին աջակցելու հանձնառության երկրորդ ծրագրի երկրորդ փուլն է։
Կրթությանի որակի և համապատասխանության ծրագիրն ունի երկու գլխավոր բաղադրիչ՝
1. Միջնակարգ կրթության որակի բարելավում. այս բաղադրիչի շրջանակում կբարելավվի մոտավորապես 8,750 երեխաների պատրաստվածությունը միջնակարգ կրթություն ստանալու հարցում, իսկ 140 խոցելի համայնքներ կօգտվեն նախադպրոցական կրթության որակի բարելավմանն ուղղված նպատակային դրամաշնորհներից։ Ուսուցման որակը կբարելավվի ավագ դպրոցի 2750 ուսուցչի և 150 տնօրենների վերապատրաստման ու դպրոցների ցանցի ստեղծման միջոցով։ Կշարունակվի բոլոր դպրոցները ժամանակակից տեխնոլոգիաներով զինելու, հեռավոր շրջանների ավելի քան 400 դպրոցներ ինտերնետ կապով ապահովելու և այդ տեխնոլոգիաները ուսուցման բարելավմանը ծառայեցնելուն ուղղված օժանդակությունը ։
2. Բարձրագույն կրթությունը Եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնող բարեփոխում. ծրագիրը կստեղծի և կամրապնդի բարձրագույն կրթության Որակի ապահովման ազգային համակարգ։ Կստեղծվի Համալսառանական կրթության կառավարման տեղեկատվական ինտեգրացված համակարգ, որը կօժանդակի քաղաքականության պլանավորման, կառավարման, մոնիտորինգի և կրթության գնահատմանը։ Այս բաղադրիչը կօգնի նաև մշակել ու ներդնել բարձրագույն կրթության կայուն ֆինանսավորման համակարգ, որով կնախատեսվեն ուսանողական վարկեր և համալսարանները ֆինանսավորող Նորարարության մրցակցային հիմնադրամ:
Ծրագրի առաջին փուլը զգալի ձեռքբերումներ է արձանագրել։ Մշակվել է Ազգային ուսումնական ծրագիրը, Գնահատման և թեսթավորման կենտրոնի ստեղծմանը զուգահեռ ներդրվել է աշակերտների առաջադիմության քննման թափանցիկ համակարգ և բարելավվել են կարողությունները և այլն:
Վարկը Հայաստանին կտրամադրվի ՄԶԸ ստանդարտ պայմաններով, ներառյալ 20 տարի մարման ժամկետն ու 10 տարի արտոնյալ ժամկետը։
1992-ին ՀԲ-ին, իսկ 1993-ին ՄԶԸ-ին ադամակցելուց ի վեր, Հայաստանի ստանձնած պարտավորությունները կազմում են 1187 միլիոն ԱՄՆ դոլար։