Երևանի խմելու ջրի ջրատարներն անցնում են գերեզմանոցներո՞վ
-Երևանի էկոլոգիական խնդիրներից առաջնայինը Հրազդան գետի հարցն է։ Գետն այնքան է աղտոտվում, որ այնտեղի ձկները վտանգավոր են մարդու առողջության համար։ Երկրորդը կանաչ տարածքների հարցն է, որոնք Երևանումշատ քիչ են,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը։
Ի հավելումն նրա խոսքի՝ Հայասատանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հայտարարել է, որ Երևանինոր Գլխավոր հատակագծով գերեզմանները տեղափոխվել են կանաչ տարածքների հաշվեկշիռ։
-Մեզ մոտ գերեզմաններում սոսկալի վիճակ է տիրում։ Հանգուցյալների աճյունները սողանքների պատճառով դուրս են գալիս, ինչը հարյուրավոր վտանգներ է պարունակում։ Դժբախտաբար, բոլոր ջրատարները, այդ թվում նաև խմելու ջրի, անցնում են գերեզմանոցներով։ Պետությունն առաջին հերթին սա պետք է լուծի,-ասել է նա։
Այն հարցին, թե որ գերեզմանոցների մասին է խոսքը, Հակոբ Սանասարյանը չցանկացավ պատասխանել՝ խոստանալով, որ մեկ ամսից հստակ փաստաթղթերով դա կներկայացնի։
Երևանի խմելու ջրի ջրատարներն անցնում են գերեզմանոցներո՞վ
-Երևանի էկոլոգիական խնդիրներից առաջնայինը Հրազդան գետի հարցն է։ Գետն այնքան է աղտոտվում, որ այնտեղի ձկները վտանգավոր են մարդու առողջության համար։ Երկրորդը կանաչ տարածքների հարցն է, որոնք Երևանում շատ քիչ են,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը։
Ի հավելումն նրա խոսքի՝ Հայասատանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հայտարարել է, որ Երևանի նոր Գլխավոր հատակագծով գերեզմանները տեղափոխվել են կանաչ տարածքների հաշվեկշիռ։