Լրահոս

05.06.2009 13:00


Հակոբ Սանասարյան. «Մենք բնապահպանության օրը շնորհավորելու բարոյական իրավունք չունենք»

Հակոբ Սանասարյան. «Մենք բնապահպանության օրը շնորհավորելու բարոյական իրավունք չունենք»

Այսօր ողջ աշխարհում միմյանց շնորհավորում են բնապահպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Իսկ Հայասատանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը կարծում է, որ Հայասատնում ոչ ոք բարոյական իրավունք չունի շնորհավորելու բնապահպանության օրը։

-Մենք պետք է մաքրենք այն աղբը, որը կարող է հրդեհվել, և սերունդներին մոխիր մնա,-ասել է նա։

ՀՀ Ազգային ակադեմիայի հիդրաէկոլոգիայի ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը նշել է, որ, այնուամենայնիվ, պետք է շնորհավորել գոնե  այն մարդկանց, ովքեր ամեն կերպ փորձում են նպաստել բնապահպանության գործին։

Թե՛ Հակոբ Սանասարյանը, թե՛ Բորիս Գաբրիելյանը կարծում են, որ Հայասատնը շատ բնապահպանական խնդիրներ ունի, բայց ամենավտանգավորը Սևանի հիմնահարցն է։

-Շատ կարևոր են ջրի որակը և մակարդակը։ Սևանի ջուրն աղտոտվում է օր օրի, իսկ ձկնատեսակներն անմխիթար վիճակում են,-ասել է Բորիս Գաբրիելյանը։

Նրա խոսքերով՝ 1980-ականների վերջին Սևանում սիգի ծավալը կազմել է շուրջ 30 000 տոննա, իսկ այսօր ընդամենը 170 տոննա է։  Բնապահպանների կարծիքով՝ Սևանի պահպանության հարցով պետք է զբաղվեն ոչ միայն առանձին կազմակերպություններ, այլև յուրաքնչյուր հայասատանաբնակ։

Այս խորագրի վերջին նյութերը