Հարցազրույց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանի հետ
-Վերջերս բնապահպանների շրջանում մեծ անհանգստություն է առաջացրել Սյունիքի մարզում իրականացվող ուրանի պաշարների ուսումնասիրման ծրագիրը։ Ի՞նչ փուլում է այսօր այն։
-Դեռ ուսումնասիրության փուլն է, բայց այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակով են ուսումնասիրում, որովհետև սովետական տարիներին բավականին լայն ուսումնասիրություններ եղել են, տվյալները կան, և զրոյից չեն սկսում։ Սա պարզապես ճշտող ուսումնասիրություն է՝ թե որքանով են ճշգրիտ ծավալները, որտեղ են տեղակայված, որպեսզի հասկանան, թե ինչքան կարելի արդյունահանել։
-Ավելի հաստակ կարո՞ղ եք ասել, թե ինչ վտանգներ է պարունակում հանքի շահագործումը՝ հաշվի առնելով, որ ծրագիրն իրականացնող ընկերությունը հավաստիացնում է, թե հանքը փակ է լինելու։
-Այստեղ երկու խնդիր կա՝ նախ ռադիոակտիվ աղտոտման վտանգը այդ տարածքում, և երկրորդ՝ ամբողջ Հայաստանի խնդիրը։ Կարելի է ասել, որ ողջ Հայաստանի ընդերքը խիստ հարուստ է ոչ մետաղային հումքով, մետաղներով և նաև ուրանային միացություններով։ Հիմա, եթե այս ուղղությամբ գնանք, ապա պետք է ողջ Հայաստանը՝ ներառյալ Երևանի շրջակայքը, լրիվ քանդել։ Մենք հիմա այդ ուղղությամբ ենք գնում։ Սովետական տարիներին արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման պաշարներ կան նաև Հրազդանի, Երևանի շրջակայքում։ Հիմա անդրադառնամ կոնկրետ Սյունքի մարզին։ Մենք անընդհատ զբոսաշրջությունից ենք խոսում, կենսաբազմազանությունից, իսկ Սյունիքը լանդշաֆտային կենսաբազմազանության ամենահարուստ շրջաններից է, նաև պատմական նշանակություն ունի։ Սյունիքն արդեն բավական ծանրաբեռնված է հենց ընդերքի օգտագործման առումով և բավական լուրջ էկոլոգիկան խնդիր ունի։ Եվ եթե դրան մենք ավելացնում ենք ուրանի հանք, ուրեմն մարդկանց ասում ենք՝ թողեք-գնացեք այստեղից, և նրանք էլ հենց այդ ուղությամբ են սկսել մտածել։ Ես ինքս համալսարանում դասախոսությունների պատճառով չեմ եղել Սյունքում տեղի ունեցած ցույցին, բայց շատ էկոլոգներ գնացել էին, և ժողովուրդն անընդհատ մատնանշել է, որ եթե այս հանքն էլ շահագործվի, արդեն թողելու են ու գնան։ Ճիշտ է, հանքավայրը կույր է, այսինքն աշխատանքները ստորգետնյա են, և վերգետնյա շփում չի լինելու, և դրա հիման վրա է, որ այդտեղի կոնսուլտանտներն ասում են, թե փակ եղանակով աշխատելով՝ միջավայրը չեն աղտոտի։ Սակայն կարող եմ ասել, որ նախ՝ Հայաստանում այդ նորմալ փորձը չկա, որ հանքերը փակ շահագործվեն և չաղտոտեն միջավայրը, բայց եթե անգամ փակ եղանակով աշխատեն, ստորգետնյա աշխատանքում մենք գործ ունենք ընդերքի, գրունտային ջրերի աղտոտվածության հետ, որի վտանգը շատ մեծ է։ Եթե հաշվի առնենք այն, որ մենք ակտիվ երկրաշարժային, սեյսմիկ գոտի ենք, ապա երբեք ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ կլինի այդ խախտված ընդերքի հետ, շահագործման հետևանքով ինչ փոփոխություն կլինի, և մենք ինչ աղտոտում կունենանք։ Այնպես որ, դա հարցի լուծում չէ։ Եվ հետո, միջազգային փորձն ասում է, որ այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն չեն տալիս ուրանային հանքերն այնպես շահագործել, որ աղտոտում չունենանք։ Երբ նայում ենք հրապարակված էկոլոգիական քարտեզներին, ապա տեսնում ենք, որ այն տարածքները, որտեղ հանքեր են, անպայման նշված են որպես վտանգված և աղտոտված տարածքներ՝ ո՛ր երկրում ուզում է լինի, հատկապես նախկին Սովետական Միության երկրներում՝ Ռուսաստան, Ղազախստան, Կենտորնական Ասիա։ Ենթադրել, թե հնարավոր է արդյունահանումն իրականացնել առանց շրջակա միջավայրն աղտոտելու, ուղղակի անհնար է։
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է կանգնած այս ամենի ետևում։ Շոշափվում է Սյունիքի մարզպետի անունը։ Դուք ի՞նչ կասեք։
-Ես կոնկրետ ասել չեմ կարող, բայց ինձ հասած տեղեկություններով՝ նույն Սյունիքում հանքի շահագործման դեմ կազմակերպված ցույցին միացել է նաև Սյունիքի մարզպետարանը և կանգնելով մարդկանց կողքին՝ իր անհամաձայնությունն է հայտնել։
-Նշվում է, որ ուսումնասիրություններ իրականացնող ընկերությունը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն է, որի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։ Ի՞նչ կասեք սրա մասին։
-Ես չեմ կարծում, թե նման հարցերը նախարարության մակարդակով են որոշվում։ Նման հարցերը, կարծում եմ, բարձր մակարդակով են որոշվում, որովհետև սա Ռուսաստանի հետ համատեղ աշխատանք է, և իհարկե՝ այստեղ պետք է լինի մարզպետի, նախարարության համաձայնությունը, բայց կարծում եմ, որ սա միջպետական մոտեցում է։
-ՀՀ նախագահի՞ մակարդակով։
-Հավանաբար։ Ես հստակ չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ ենթադրել։ Գիտե՛ք, մի կողմից բնական հարց է առաջանում, որ եթե ատոմակայան ունենք, և ռադիոակտիվ վառելիք է մեզ պետք, ոնց չենք ուզում հումք ունենալով՝ ընդերքը քանդել։ Իհարկե, սա բնական հարց է, բայց մեր տարածքն այնքան փոքր է։ Հսկա երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Կանադան և այլն, կարող են իրենց թույլ տալ ինչ-որ տարածքում իրականացնել այդ ծրագիրն ու թափոններն էլ թաղել։ Իսկ մարդկանց տեղավորել այլ տարածքներում։ Հսկա երկրները դա կարող են իրենց թույլ տալ, բայց այս փոքրիկ կտոր տարածքն առանց այն էլ հոշոտված է, և ևս մեկ հանք ավելացնելն ուղղակի անթույլատրելի է։ Մենք առանց այն էլ ատոմակայանի թափոնների ձեռքը կրակն ենք ընկել, որը լուրջ խնդիր է, և չեմ կարծում, թե որևէ երկիր մեր թափոնները կընդունի։ Դրան էլ ավելացնել ռադիոակտիվ հանքավայրը՝ ուղղակի հնարավոր չէ՝ մեր տարածքը դա թույլ չի տա։
-Դուք Հանրային խորհրդի անդամ եք։ Այդ խորհրդի ստեղծումից ի վեր այսպիսի հարցերն անընդհատ բարձրացվում են, բայց սայլն այդպես էլ տեղից չի շարժվում։ Ի՞նչ եք կարծում՝ Հնարային խորհուրդն իրեն արդարացնո՞ւմ է։
-Գիտե՛ք, ես չեմ կարող ասել, որ շա՜տ գոհ եմ Հանրային խորհրդի աշխատանքից, բայց ասել, որ չի արդարացնում, կարծում եմ, սխալ կլինի, որովհետև միայն էկոլոգիական հարցեր չեն՝ շատ-շատ այլ հարցեր կան, որոնք բարձրացվում են, որոնցից ինչ-որ մասը լուծվում է, ինչ-որ հարցեր չեն լուծվում։ Էկոլոգիական հարցրերի առումով ես իմ դժգոհությունը հայտնել եմ։ Խնդիրն այն է, որ մենք չունենք էկոլոգիական հանձնաժողով։ Մեր հանձնաժողովը գյուղատնտեսության ու էկոլոգիայի է, և շեշտադրումն առաջին փուլում դրվում էր գյուղատնտեսության վրա։ Հիմա ես անընդհատ հարցերը բարձրացնում եմ՝ և՛ Երևանի քաղաքաշինության հետ կապված, և՛ այլ բնապահպանական հարցերի հետ կապված։ Մարդիկ ուրանի հանքավայրի շահագործման հետ կապված՝ դիմել են Հանրային խորհուրդ, բայց չգիտեմ, թե ինչու՝ հարցն ուղղվել էր Սոցիալական-տնտեսական հանձնաժողովին։ Վերջին նիստի ժամանակ հարցը նայվել է։ Ես համալսարանում դասախոսության լինելու պատճառով այդ քննարկման ժամանակ չեմ եղել, բայց նախօրոք ասել էի, որ ես դեմ եմ, և որ ուսումնասիրությունն իրականացնող ընկերության պատասխանը ինձ չի գոհացրել։ Նիստին որոշում էր կայացվել, որ պետք է հարցը պահել ուշադրության կենտրոնում, որ ընդամենը ուսումնասիրություն է, և շարունակությունը ուշադրության կենտրոնում պետք է պահել։
-Բայց երբ հանքը շահագործվի, արդեն ուշ չի՞ լինի, որ Հանրային խորհուրդը նոր որոշում կայացնի։
Կարինե Դանիելյան.

-Արդեն ուշ կլինի, իհա՛րկե։
Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը