Լրահոս

05.06.2009 12:08


ՀԱԿ անդամ. «Դավիթ Հակոբյանին կարելի է լուրջ չվերաբերվել»

ՀԱԿ անդամ. «Դավիթ Հակոբյանին կարելի է լուրջ չվերաբերվել»

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ավագանու մանդատներից ՀԱԿ-ի հրաժարվելը համարել էր «полный политический идиотизм»։

-Ես այնպիսի կարծիք ունեմ Դավիթ Հակոբյանի վերաբերյալ, որն առանձնապես չի տարբերվում Հայ ազգային կոնգրեսի կարծիքից,- Դավիթ Հակոբյանի հայտարարության վերաբերյալ այսպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ-ին անդամակցող ՍԴՀԿ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

- Նրան կարելի է ուղղակի լուրջ չվերաբերվել, և «полный политический идиотизм»-ն ընդհանրապես իր գործողություններն են. մտնել շարժում, դուրս գալ, մտնել ՀԱԿ, դուրս գալ։ Այդ մարդն ընդամենը փորձում է քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ իր ներկայության մասին հիշեցնել։ Մենք նրան վաղուց չենք դիտում որպես ՀԱԿ-ի անդամ։ Այնպես որ, ինչ ինքը ցանկանում էր, այն էլ ստացավ, և դրանով ինքը վերջացավ որպես քաղաքական մարդ և որպես մարդ։ Ակնհայտ է, որ եթե իշխանության թևում նրան որևիցե բան առաջարկեին, նա վազելով այնտեղ էլ էր գնալու։ Բայց քանի որ այնտեղ պետք չէր, իսկ ՀԱԿ-ը բաց էր յուրաքանչյուր կուսակցության առջև, ժողովրդավար լինելով՝ չմերժեցինք նաև նրան՝ շատ լավ հասկանալով, որ նա այն մարդը չէ, ում հետ կարելի է ճանապարհ գնալ: Եվ ինքը դա ապացուցեց։

Այս խորագրի վերջին նյութերը