Հարցազրույց

14.08.2012 11:13


Յուրա Մովսիսյան.

Յուրա Մովսիսյան.
 Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզումից հետո Յուրա Մովսիսյանը պատասխանել է լրագրողների հարցերին

- Ի՞նչ կասեք Բելառուսի հետ առաջիկա հանդիման մասին:


- Շատ կարևոր խաղ է։ Կարելի է ասել Բելառուսը խաղային առումով շատ նման է Բուլղարիային և Մալթային: Հետաքրքրիր հանդիպում է լինելու, որովհետև նրանք էլ ուժեղ թիմ ունեն:

- Բելառուսի հավաքականում խաղում է հայ ֆուտբոլիստ` Անդրեյ Խաչատուրյանը: Ի՞նչ կասեք նրա մասին:

-Ես չգիտեմ թե նա ով է, բայց եթե հայ լիներ մեր ազգային հավաքականում կխաղար, դրա համար նրա մասին չեմ լսել:

- Ղազախստանի հետ հանդիպմանը սխալներ կայի՞ն:

- Կասեմ, որ Ղազախստանի հետ խաղը շատ լավ սկսեցինք: Շատ կարևոր էր, որ արագ կարողացանք գրավել մրցակցի դարպասը: Երևի երկրորդ խաղակեսում տեմպը թուլացրինք, և մի քիչ անուշադիր էինք: Բայց, կարևորն այն է, որ Հունաստանի հետ խաղից հետո մենք կարողացանք հաղթանակ տոնել, հատկապես սեփական հարկի տակ: Հունաստանի հետ խաղում այնքան էլ լավ մարզավիճակում չէինք, բայց հիմա բոլորս էլ խաղում ենք, և կարող եմ ասել, որ լավ մարզավիճակում ենք:

- Ի՞նչ կասեք Օզբիլիսի տրանսֆերի մասին: Կրասնոդարում արդեն 4 հայ ֆուտբոլստ ունենք:

- Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ինքն է որոշում, թե որտեղ պետք է խաղա: Ես էլ եմ Եվրոպայից եկել  Ռուսատատն: Հուսով եմ, որ նա էլ կհարմարվի իր թիմին: Եթե Օզբիլիսը ուրախ է, ապա բոլորս էլ պետք է ուրախ լինենք նրա համար: Մինչ նրա որոշում կայացնելը, խոսել եմ իր հետ: Ասել եմ, թե ինչպիսին են Կրասնոդարի պայմանները:  Ճիշտ է Եվրոպայից շատ է տարբերվում, բայց վատ չի: Վերջիվերջո, ֆինանսական առումով էլ է հարմար այնտեղ խաղալը:

- Ռոբերտ Արզումանյանն այժմ փորձաշրջան է անցնում Կրասնոդարում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Արզումանյանը հիմա ակումբ է փնտրում իր համար: Հույս ունենանք, որ շուտով նոր ակումբ  կգտնի, որտեղ կկարողանա իր տեղն ունենալ թիմի հիմնական կազմում, քանի որ նա մեր հավաքականի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է:

Այս խորագրի վերջին նյութերը