Լրահոս

04.06.2009 17:31


ԱԺ նախագահը ցավակցել է «Էյր Ֆրանս»-ի ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Հունիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձներ է հղել Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Սենատի նախագահ Ժոզե Սարնեյին և  Պատգամավորների պալատի նախագահ Միշել Տեմերին, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժեռար Լառշեին և Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին՝ Ատլանտյան օվկիանոսում «Էյր Ֆրանս» ընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով տեղի ունեցած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

Հայաստանի խորհրդարանի նախագահը Ազգային ժողովի և իր անունից, ցավակցություն ու եղբայրական զորակցություն է հայտնել Բրազիլիայի և Ֆրանսիայի ժողովուրդներին, իշխանություններին, ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված անձնակազմի և ուղևորների ընտանիքներին ու մերձավորներին:

 

Այս խորագրի վերջին նյութերը