Լրահոս

04.06.2009 11:52


Հովհաննես Գոհարյան. «Բոլորս ունենք միայն մեկ նպատակ՝ հաղթել»

Հովհաննես Գոհարյան. «Բոլորս ունենք միայն մեկ նպատակ՝  հաղթել»

Բելառուսի ԲԱՏԵ-ի  և Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը հայտարարել է, որ Եվրոպայի 2011թ. չեմպիոնատի ընտրական խաղերին Հայասատանի հավաքականը Շվեյցարիայի և Թուրքիայի ընտրանիների դեմ միայն հաղթանակ տանելու սկզբունքով է մասնակցում։

-Բոլորս ունենք միայն մեկ նպատակ՝  հաղթել։ Բացի այդ, բոլորս էլ գիտակցում ենք, որ այսօր կարող ենք ռեալ պայքարել ընտրական փուլը հաղթահարելու համար։ Ճիշտ է, մեր առջև առայժմ այդպիսի խնդիր դրված չէ, բայց մենք՝ տղաներս, հասկանում ենք, որ այսօր կարելի է ձգտել պայքարել հաջորդ փուլ անցնելու համար։ Մենք ուղևորվում ենք Շվեյցարիա՝միայն հաղթանակի հետևից։ Ակնկալիքներս այս երկու խաղերից շատ մեծ են։ Ես ցանկանում եմ, որ առաջիկա երկու խաղում մենք այնպիսի պաշար ստեղծենք, որ կարողանանք լավատեսորեն նայել դեպի ապագան։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հարգենք մեր մրցակիցներին,-ասել է նա։

Գոհարյանի խոսքերով՝ հակառակորդները շատ ուժեղ են, և լավ խաղալով՝ Շվեյցարիայի հետ «ոչ ոքի» արդյունքը, իսկ  Թուրքիայի նկատմամբ՝ հաղթանակը տանելը վատ սկիզբ չեն լինի։

 

Այս խորագրի վերջին նյութերը