ԿԸՀ-ն թիվ 7/7, 7/9, 8/15 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում առկա նյութերը ներկայացվում են դատախազություն՝ քրեական գործ հարուցելու նպատակով:
Ըստ այդմ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. հունիսի 4-ին ՀՀ դատախազություն է ներկայացրել թիվ 7/7, 7/9, 8/15 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին թիվ 7 և 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները՝ համապատասխան հիմքերով, թիվ 7/7, 7/9 և 8/15 տեղամասերի ընտրական փաստաթղթերի պարկերը և այդ հանձնաժողովների գործավարության մատյանները:

ԿԸՀ մամլո ծառայություն