Լրահոս

04.06.2009 12:07


Այսօր կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Այսօր կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Այսօր Սանկտ-Պետերբուրգում բացվում է միջազգային տնտեսական համաժողովը, որի շրջանակներում կկայանա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված,  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կբանակցեն դեմ առ դեմ ձևաչափով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ։ Նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահի հանդիպումը հակամարտող պետությունների ղեկավարների հետ։ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, այս հանդիպման շրջանակներում, որքանո՞վ է հնարավոր առաջընթաց։ Հաշվի առնելով այն, որ Մոսկվան արդեն մեկ անգամ հասել է ԼՂ հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրմանը՝ այսօրվա հանդիպումից տեսականորեն առաջընթաց կարելի է ակնկալել։ «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, Կրեմլը էական առաջընթաց չի ակնկալում։ Սակայն, Մոսկվան փորձելու է այս հանդիպումը օգտագործել հակամարտող կողմերի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու համար»,-ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։

 

Այս խորագրի վերջին նյութերը