Հայաստանի կառավարությունը 459,7 մլն դոլարի կապալառու պայմանագիր է ստորագրել «Worley Parsons» միավորման հետ
Հայաստանի կառավարությունը 459,7 մլն դոլարի կապալառու պայմանագիր է ստորագրել «Worley Parsons» միավորման հետ, որը Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումն իրականացնող կառավարիչ է ընտրված։
Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, պայմանագրի նախագիծը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նրա խոսքերով՝ 500 հազ. դոլարի մի մասը կվճարվի կապալառուի պետբյուջեի միջոցներից, իսկ մնացած մասը «Worley Parsons»-ը կստանա այն հիմնադրամից, որը ձևավորվել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու ծրագրի մասնակիցներից։ Նախարարը նշել է, որ ավստրալական «Worley Parsons»-ի ամերիկյան և բուլղարական դուստր ձեռնարկության միավորումը ղեկավար ընկերության իրավունքը շահել է մրցութային հիմունքներով։