ՀՀ նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ Փաստահավաք խմբի գործունեությունը, ըստ էության, ձախողվել է
Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանն ասել է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունը, ըստ էության, ձախողվել է:
«Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից՝ փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից և գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք' առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին, և ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը», -, նշել է Ս. Ֆարմանյանը։
Անցած շաբաթ Փաստահավաք խմբից դուրս գալու իրենց մտադրության մասին տեղեկացրել էին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ով միաժամանակ նաև Փաստահավաք խմբի ղեկավարն էր, և կոալիցիայի կողմից նշանակված անդամ Ռոբերտ Ավագյանը: Երկու անդամների հրաժարականների հետևանքով Փաստահավաք խմբի աշխատանքները, փաստորեն, կասեցվել են:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի