Ռուբեն Սաֆրաստյան. «Երրորդ տարբերակ գոյություն չունի»
–Լրատվամիջոցներով տարածվեց մի տեղեկատվություն, թե ԱՄՆ նախագահը կարգադրություն է արել՝ աջակցել Սիրիայի ապստամբ ուժերին: Սա վաղուց էր արվում, բայց դրա մասին միայն այսօր է գրվում, և այդպիսով ցույց են տալիս, որ իրենք դա շարունակելու են և վճռական են Սիրիայի ապստամբ ուժերին աջակցելու հարցում,–նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադառնալով տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործըթնացներին։
Բանախոսը կարծիք է հայտնել, որ սիրիական հարցը կարճ ժամանակում չի կարող հանգուցալուծվել, և ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի հրաժարականը ցույց է տալիս, որ խաղաղարարների գործունեությունը Սիրիայի ճգնաժամում հեռանկարներ չունի: Փորձագետը նշել է, որ հակամարտությունը թևակոխել է նոր փուլ.
–Կա՛մ հաղթելու է կառավարական կողմը, կա՛մ ապստամբները: Երրորդ տարբերակ գոյություն չունի։

7or.am