Լրահոս

03.06.2009 16:29


Հ. Տեր–Աբրահամյան. «Խուժանի հետ պետք է իրեն հասկանալի լեզվով խոսել»

Հ. Տեր–Աբրահամյան. «Խուժանի հետ պետք է իրեն հասկանալի լեզվով խոսել»

-Աչքիս առաջ է 88թ. պայքարը, երբ բեկում եղավ, փորձ եղավ, որ ընդդիմությունը՝ ղարաբաղյան շարժումը, ներգրավվի իշխանական կառուցվածքների՝ մասնավորապես կոմունիստական և կոմերիտական կառուցվածքների մեջ՝ համակարգը ներսից պայթացնելու միտումով,-վերլուծելով հետընտրական շրջանում Հայ ազգային կոնգրեսի որդեգրած քաղաքականությունը՝ հայտարարել է վերլուծաբան Անուշ Սեդրակյանը։

Իսկ ահա վերլուծաբան Հրանտ  Տեր-Աբրահամյանն ասել է, թե ինքն ընդհանրապես դեմ է, որ այսօրվա իրադարձությունները համեմատում են 88-ի իրադարձությունների հետ.

-Դա նաև ՀԱԿ-ի հիմնական սխալներից է։ Այսինքն, անընդհատ իրենց տեսնում են 88-ի մեջ։ Այսօր 88-ը չէ, այսօր բոլորովին այլ իրավիճակ է։ Կարծում եմ, ավագանու մանդատներից հրաժարվելը միակ ողջունելի քայլերից էր,-նշել է Հրանտ Տեր-Աբրահամյանն ու հավելել,-պետք է ընդունել, որ Հայաստանում կրիմինալը շատ ավելի կազմակերպված է, ավելի աշխատունակ է, և շատ ավելի նպատակասլաց է գործում, քան հասարակության այն հատվածը, որը փորձում է դրան ընդդիմանալ։

Հ. Տեր-Աբրահամյանի կարծիքով՝ հասարակության ընդդիմադիր հատվածը պետք է վերլուծի և հասկանա իր սխալները.

-Ի վերջո, հասկանալի է, այո՛, կեղծեցին, այո՛, կաշառեցին։ Բայց արդյոք բոլո՞ր քայլերն արվեցին, որպեսզի այդ գործընթացը կանխվի։ Կարծում եմ, որ բոլոր քայլերը չարվեցին, և աշխատանքը մինչև վերջ չտարվեց։ Կարծում եմ, որ ի վերջո ելքը  միայն ու միայն լինելու է հասարակական դիմադրության կազմակերպման մեջ։ Չի կարելի ամեն անգամ, օրինակ՝ մտավորական տղաներին, որպես վստահված անձ տանել խուժանի դեմ։ Խուժանի հետ պետք է իրեն հասկանալի լեզվով խոսել։

Այս խորագրի վերջին նյութերը