Լրահոս

03.06.2009 16:08


Լևոն Զուրաբյան. «Այո, ժողովրդից ստացած մանդատները չի կարելի վայր դնել»

Լևոն Զուրաբյան. «Այո, ժողովրդից ստացած մանդատները չի կարելի վայր դնել»

«Փաստարկ» ակումբում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի մանդատները վայր դնելու հարցին, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ խայտառակ ընտրություններ անցկացրած անձինք դեռ իրենց իրավունք են վերապահում մեղադրել ՀԱԿ-ին՝ մանդատները վայր դնելու համար՝ ասելով, թե ժողովրդի կողմից ստացած մանդատները վայր չեն դնում.

-Այո, ժողովրդից ստացած մանդատները չի կարելի վայր դնել։ Բայց մենք այդ մանդատները ժողովրդից չենք ստացել։ Եթե ժողովրդից ստացած լինեինք, ապա այսօր 35-ից ավելի մանդատ կունենայինք Երևանի ավագանում։ Այդ մանդատները ժողովրդից գողացել են և, որպես փոխհատուցում, ուզում են մեզ տալ 12 մանդատ։ Կեղծարար իշխանության ձեռքից, այո՛, մենք մանդատներ չենք ընդունում։

Նա նաև ասել է, որ այդ մանդատները երկրի քաղաքական օրակարգն առաջ տանելու հարցում որևէ էական ազդեցություն ունենալ չէին կարող։ Դրանք կարելի էր պահել գոնե խորհրդարանական ընտրությունների դեպքում, բայց՝ ոչ քաղաքապետարանի։

 

Այս խորագրի վերջին նյութերը