Լրահոս

18.01.2011 15:35


Հմայակ Հովհաննիսյան. «Տիգրան Կարապետյանը հալածյալ է»

Հմայակ Հովհաննիսյան. «Տիգրան Կարապետյանը հալածյալ է»

-Տիգրան Կարապետովիչը հալածյալ է։ Ի վերջո նա միակը չէ մեր իրականության մեջ, եղել է և Խաչիկ Սուքիասյան, և այլն, և այլն, ումից փորձել են խլել։ Գիտեք՝ նա ասում է՝ տված բանը չեն խլում։ Իսկ այդ խլելու հոգեբանությունն ինձ համար անհասկանալի է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Տիգրան Կարապետյանի ընդդիմադիր կեցվածքին՝ ասել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Լրագրողի՝ «համոզվա՞ծ եք, որ խլել են» հարցին ի պատասխան՝ նա ասել է.

-Չի՞ զրկվել ալիքից։ Դուք տեղեկություն ունեք, որ ամսի 20-ից հետո մնա և մեզ ուրախացնի՞ կրակոտ ելույթներով։

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ Տիգրան Կարապետյանի կոչերում ինքը երբեք ընդդիմադիր մարդու կերպար չի նկատել։

-Նա ասում է՝ արդարություն, ո՛չ կաշառակերությանը և այլն, բայց հեղափոխական որևէ կոչ չի անում։ Ասում է այն, ինչի մասին ասում ենք նաև մենք։ Համենայնդեպս, նրա միտինգներին ու հավաքներին ես շատ բացասական չեմ վերաբերվում, բայց այդ հավաքված զանգվածը համարում եմ, որ, այո՛, մարդիկ են, իրոք դժգոհ են իրենց աշխատանքից, տնից, տեղից և իշխանություններից, բայց այդ զանգվածն այն զանգվածը չէ, որ կանգնի, գաղափարական ընդդիմադիր կոչեր անի,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը