Լրահոս

03.06.2009 15:23


Գալուստ Սահակյանը դժգոհում է լրագրողների ազատությունից

Գալուստ Սահակյանը դժգոհում է լրագրողների ազատությունից

Պատասխանելով Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների մասին հարցին՝ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ Հայաստանը կոնկրետ բնորոշիչ կեցվածքի լրագրողների կարիք ունի.

-Բազմաթիվ տեղամասերում լրագրողները, փաստորեն, վերցրել են հանձնաժողովի նախագահների լիազորությունները և սկսել են դիտողություններ անել տարբեր քաղաքացիների, որի հետևանքով նաև կարող էր լարվածություն առաջանալ։ Հասարակական պահանջ է դարձել։ Լրագրողը չի կարողանում իր կեցվածքի բնութագիրը հասարակության մեջ ապահովել։ Նա իր ազատությամբ սկսել է արդեն սահմանափակել այլոց ազատությունը։ Սա վատ իրավիճակի հետևանք է, և մենք այստեղ մեղադրում ենք ոչ թե լրագրողներին, այլ հենց գործող իշխանություններին, որ համապատասխան դաշտ չեն ստեղծում, որպեսզի ցիվիլ լրագրողական դաշտ ստեղծվի հանրապետության ներսում՝ թե՛ կրթական ասպարեզում, թե՛ կենսափորձի առումով։

 

Այս խորագրի վերջին նյութերը