Լրահոս

03.06.2009 15:01


Արագ արձագանքման համատեղ ուժերի կառույցի բովանդակությունը հայտնի է

ՀԱՊԿ-ի հովանու ներքո ստեղծվելիք Արագ արձագանքման համատեղ ուժերի (ԱԱՀԺ) մասին համաձայնագրի բովանակությունն առայժմ հայտնի չէ, սակայն, «Նեզավիսիմայա գազետա»-ի հավաստմամբ, իր լրագրողներին հաջողվել է դրա մասնակիցների թվի և կազմի մասին տեղեկություններ ստանալ։

Ըստ այդմ՝ ԱԱՀԺ-ն պետք է կազմված լինի մշտական մարտական պատրաստականության միավորումներից և զորամասերից։ Մասնավորապես, Ռուսաստանը խմբավորմանը կհատկացնի օդադեսանտային դիվիզիա և դեսանտագրոհային բրիգադ, իսկ Բելառուսը, Ղազախստանը և Տաջիկստանը՝ մեկական դեսանտագրոհային բրիգադ։

ԱԱՀԺ-ն նաև իր հսկողության տակ կունենա հատուկ նշանակության ուժեր, որոնք կազմված կլինեն ներքին գործերի կամ ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ ծառայությունների և անվտանգության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների չեզոքացման և նախազգուշացման կառույցներից։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով՝ ԱԱՀԺ-ն ոչնչով չի զիջի ՆԱՏՕ-ի համանման կառույցներին։

Ըստ «Լենտա.ռու»-ի

Այս խորագրի վերջին նյութերը