Լրահոս

03.06.2009 14:25


Գալուստ Սահակյան. «Չի կարելի հասարակության տված գործիքները շպրտել հասարակության երեսին»

Գալուստ Սահակյան. «Չի կարելի հասարակության տված գործիքները շպրտել հասարակության երեսին»

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցել են ոչ էական խախտումներով, իսկ որոշ «լարվածություններն ընտրությունների լավ գնահատականի վրա ազդել չեն կարող»։ Ամենամեծ բացթողումը համարել է այն, որ ընտրություններից հետո մասնակից թիմերn այդպես էլ իրար չեն «ողջունում և շնորհավորում»։

Ավագանու տեղերից ՀԱԿ-ի հրաժարվելը Գ. Սահակյանը բացատրում է ՀԱԿ-ի բանաձևով՝ կա՛մ ոչինիչ, կա՛մ առաջինը.

-Մենք չենք փորձելու հակադարձել, որովհետև, վերջին հաշվով, մոտ 70 000 ձայն ունեցող թիմ է, և չէինք ուզի վիրավորել ընտրողին, որոնց համար, ըստ էության, պայքարել են քաղաքական թիմերը։ Մի բան պարզ է. չի կարելի հասարակության տված գործիքները շպրտել հասարակության երեսին։ Բոլորդ ականատես էիք, որ նախորդ գումարման ԱԺ-ում մոտ 1,5 տարի ընդդիմությունը բոյկոտեց և խորհրդարանի աշխատանքներին չմասնակցեց։ Դրա հետևանքով դրան հաջորդած ընտրություններում ի սպառ քաղաքական դաշտից դուրս մնաց ամբողջ ընդդիմությունը, որը, իհարկե, մեր երկրի համար չարիք բերեց։

 

Այս խորագրի վերջին նյութերը