Լրահոս

03.06.2009 14:19


«Վալեքս գրուպ»-ը հերքում է «Թեղուտի պաշտպանության խմբի» մեղադրանքները

«Վալեքս գրուպ»-ը հերքում է «Թեղուտի պաշտպանության խմբի» մեղադրանքները

«Վալեքս գրուպի» ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը լրագրողների հետ զրույցում հերքել է  «Թեղուտի պաշտպանության խմբի» բոլոր մեղանդրանքները։

-Վարչապետի հանձնարարականները կատարված են։ Շրջակա միջավայրի վրա 25 տարվա ազդեցության գնահատականն արված է, ամեն ինչ նախատեսված հունով ընթանում է։ Իսկ  բոլոր այն իրավական նորմերի խախտումները, որ ասուլիսի ժամանակ նշվում էին, վերացական հայտարարություններ էին. որևէ կոնկրետ օրենքի խախտման մասին չնշվեց,-ասել է նա։

Այն հացին, թե հանքավայրին հասցված բնապահպանական վնասներն ինչպես են վերացվելու, Վահրամ Ավագյանը պատասխանել է, թե իրենք նվազագույնի են հասցնում վնասը։

-Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ երբևէ չենք պնդել, թե կչեզոքացնենք բնապահպանական վնասn իսպառ, սակայն հավակնում ենք ունենալ աշխատանքային ծրագիր, որում նախատեսած գործողությունները նվազագույնի են հասցնում հնարավոր բնապահպանական վնասը,-ասել է նա։

Այդ աշխատանքային ծրագրից «Վալեքս գրուպի» ներկայացուցիչը միայն նոր անտառների տնկման մասին է նշել։

Այս խորագրի վերջին նյութերը