Լրահոս

03.06.2009 13:59


ՀՀ Նախագահի կինը դեմ է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործմանը

ՀՀ Նախագահի կինը դեմ է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործմանը

«Թեղուտի պաշտպանության խմբի»  անդամ Հրայր Սավզյանի խոսքերով՝  իրենք ստորագրահավաք են իրականացնում, որով դիմում են ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին։

-Պահանջը  հետևյալն է. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս և բնակիչներս, պահանջում ենք անմիջապես չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը և դադարեցնել բոլոր նախապատրաստական աշխատանքները»։ Եվ երեկ, երբ «Հաղթանակ» զբոսայգում  բոլոր աստղերը ՀՀ նախագահի տիկնոջ հովանու ներքո պաղպաղակ էին վաճառում, մեր աղջիկները մոտեցել են Բելլա Քոչարյանին և Ռիտա Սարգսյանին, ու նրանք սիրով ստորագրել են այս դիմումի տակ։ Փաստորեն, ՀՀ առաջին տիկինն իր ամուսնու կարծիքին դեմ է,- ասել է նա։

ԱԺ պատգմավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրել է, որ այն ժամանակ, երբ ընդունվեց հանքը շահագործելու մասին նախագիծը, վարչապետը Սերժ Սարգսյանն էր։

 

Այս խորագրի վերջին նյութերը