Լրահոս

03.06.2009 13:30


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Կորեայի դեսպան Լի Կյու-Հյունգին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Կորեայի դեսպան Լի Կյու-Հյունգին

Հունիսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Կյու-Հյունգին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:

Դեսպան Կյու-Հյունգն ընդգծեց, որ Կորեայի Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա ընդայնմանը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-կորեական քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների ևմշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ:

Կորեայի դեսպանը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Կորեական թերակղզում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման և միջուկային ծրագրերի իրականացման հետ: Այդ ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում իրադրության սրման կապակցությամբ և հույս հյատնեց, որ միջազգային հանրության ջանքերը կբերեն վեցակողմ բանակցությունների վերսկսմանը և Կորեական թերակղզում իրադրության կայունացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը