Լրահոս

03.06.2009 10:56


Մեդվեդևը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ

Հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում, հնարավոր է, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձին հանդիպում ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Այս մասին ասել է այս օրերին աշխատանքային այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։ 

Նա հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահիների սանկտպետերբուրգյան հանդիպումը կընթանա մշտական օրակարգով՝ նախ երկու երկրների նախագահները կհանդիպեն դեմ առ դեմ, որից հետո նրանց կմիանան համանախագահներն ու արտգործնախարարները։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը ծրագրում են հերթական հանդիպումն անցկացնել հունիսին՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Տնտեսական համաժողովի շրջանակներում։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը