Թաթուլ Մանասերյան. «Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանում եկամուտների հավաքագրման բոլոր ռեսուրսները սպառված են»
Որպես կանոն, Ճգնաճամի փուլում գտվող ցանկացած երկիր ունի այն մտավախությունը, որ մինչ այդ փուլ մտնելը եկամուտների մասով ծրագրերը հնարավոր է վտանգվեն, իսկ դեֆիցիտը կարող է բարձր լինել։ Այդ իսկ պատճառով բարձացվում է բյուջի պակասորդի սահմանագիծը։ Այս հիմնավորմամբ, երեկ ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքը, որով նշված սահմանագիժը հասցվել է 7.5%-ի։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ պետբյուջեի եկամուտների ապահովման աղբյուրները Հայաստանում սպառվում են և պետությունը ստիպված է դրսից փող բերել՝ դա փորձելով պայմանավորել համաշխարհային ճգնաժամով։ «7 օր» -ի հարցին ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Այս պարագայում կարծում եմ, որ կառավարությունը բարձրացնելով պետբյուջեի դեֆիցիտի սահմանային գիծը փորձում է ապահովագրել իր գործունեությունը՝ բնականաբար, կանխատեսելով, որ եկամուտները չեն հավաքագրվի այն չափով որքանով որ նախատեսված էր։ Եվ ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանում եկամուտների հավաքագրման բոլոր ռեսուրսները սպառված են։ Կառավարությունն իր քայլերը պետք է զուգորդի փոքր և միջին բիզնեսի զարգացմամբ, ինչը հնարավորություն կտա պահպանել եկամուտները»։