Հարցազրույց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանի հետ
–Հանրապետականները շարունակ պնդում են, թե կուսակցության ներսում ոչ մի ներքին խմորում էլ չկա։ Բայց Գյումրու քաղաքապետի և ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի փոխադարձ վիրավորանքներն արդյոք չե՞ն փաստում, որ իրականում ՀՀԿ–ում ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէ։
–Ես տեղյակ չեմ այդ փոխադարձ վիրավորանքներից, որովհետև հիմա արձակուրդում եմ և հանգստանում եմ։ Բայց կարծում եմ, որ այդտեղ նեղանձնային խնդիր է։ Այդտեղ ի՞նչ կուսակցական խնդիր կա։ Ես իրենց անձնական հարաբերություններից տեղյակ չեմ, բայց համենայնդեպս՝ այդ հարցերը կուսակցությունում չեն քննարկվել, և դա ներկուսակցական խնդիր չէ։ Միջանձնային խնդիր է, ոչ ավելին։
–Կարծում եմ, որ այդ որոշումը ճիշտ է։ Անձամբ Ղուկասյանին չեմ ճանաչում, բայց համենայնդեպս այն գործընթացները, որոնց մեջ ինքը նկատված է եղել (գիտեք՝ ինչի մասին է խոսքը), ինձ մոտ ձևավորել են այդ կարծիքը։
–Խոսքը նրա անվան հետ կապված քրեական պատմությունների՞ մասին է։
–Այո՛։
–Այդ քրեական պատմությունների մեջ Վարդան Ղուկասյանի անունը տարիներ շարունակ շրջանառվում է, այդուհանդերձ՝ ՀՀԿ–ն չո՛րս անգամ սատարում էր նրան։ Ինչո՞ւ այս անգամ չսատարեց։
–Հիմա որ սատարեր, պիտի ասեիք՝ ինչո՞ւ սատարեց։ Հիմա ո՞նց անենք, որ ձեզ բավարարենք, չեմ հասկանում։
–Նախկին չորս անգամը պետք է չսատարեիք, որ հասարակությունը բավարարված լիներ։
–Դե, հիմա հինգերորդ անգամ թող բավարարվեն։ Բայց ի՞նչ կա այստեղ անհասկանալի, որ ուզում եք մատից ծծած պատմություններ սարքել։ Չի բավարարում՝ չենք սատարում. ի՞նչ կա այդտեղ անհասկանալի։
–Անհասկանալին այն է, թե ինչո՞ւ չորս անգամ Ղուկասյանը ՀՀԿ–ին բավարարում էր, հինգերորդ անգամ չբավարարեց։
–Ինչի՝ պաշտոններ կան, որ հավերժակա՞ն են։ Հավերժական պաշտոն չկա։
–Խոսակցություններ կան, թե Վարդան Ղուկասյանը կարող է դուրս գալ նաև ՀՀԿ–ից։ Այդ դեպքում կուսակցությունը մեծ կորուստ կունենա՞։
–Բացարձակապե՛ս։ Որևէ անձի դուրս գալուց ՀՀԿ–ն չի տուժի, հաստատ։
–Ասում եք, թե քրեական պատմությունների մեջ Վարդան Ղուկասյանի անունը շրջանառվելու տեսանկյունից ճիշտ էր, որ ՀՀԿ–ն այլևս նրան չաջակցեր քաղաքապետի պաշտոնում։ Բայց ձեր կուսակցությունում էլի կան մարդիկ, ովքեր քրեական պատմությունների մեջ ներգրավված են, սակայն մնո՛ւմ են Հանրապետականում։ Սա՞ ինչպես կբացատրեք։
–Օինակ՝ ովքե՞ր։
–Մեկը, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։ Ապտակել էր գործարար կնոջը, տեսագրությունն էլ կա, բայց փաստորեն ոչ միայն մնաց իր պաշտոնում, այլ նաև հայտնվեց ՀՀԿ–ի ցուցակում։
–Որևէ գործի քրեական լինելու կամ չլինելու մասին որոշումը կայացնում են ոչ թե ես կամ դուք, այլ իրավասու մարմինները՝ դատախազությունը, իսկ մարդուն մեղավոր ճանաչում է միայն դատարանը։ Որևէ մեկի ցանկությունները՝ որևէ մեկին տեսնել հանցագործ, դեռևս բավարար չեն, որպեսզի մարդը ճանաչվի հանցագործ։
–Բայց Ղուկասյանին էլ դատարանը դեռևս հանցագործ չի ճանաչել։
–Իսկ ո՞վ է ասում, որ նա հանցագործ է։ Ընդամենը ասում ենք՝ չենք սատարում, որ նա քաղաքապետ լինի։ Ուզո՞ւմ է՝ կարող է ինքնաառաջադրվել։ Մեր Սահմանադրությունը թույլ է տալիս դա։
–Առավել ևս, որ ասում եք՝ հանցագործ չէ։ Այդ դեպքում ինչո՞ւ Ղուկասյանին չե՞ք աջակցում, իսկ Սյունիքի մարզպետին աջակցում եք։
–Որովհետև Սյունիքի մարզպետը հանցագործ չէ։ Լիքը հանցագործ կա, բոլորին պետք է սատարե՞նք։ Անհրաժեշտ պայման է, որ մարդը հանցագործ չլինի, բայց բավարար չէ, որպեսզի առաջադրվի։ Մենք Ղուկասյանին չենք սատարում ոչ թե նրա համար, որ նա հանցագործ է, և իրավական հարթության հարց է, այլ՝ քաղաքական։ Նա որպես քաղաքակա՛ն անձ չի բավարարում մեզ։
–Փաստորեն, Սյունիքի մարզպետը, որպես քաղաքական անձ, բավարարո՛ւմ է ՀՀԿ–ին։
–Այո՛։ Սյունիքի մարզպետի մասին դատարանը որոշում չի կայացրել, նշանակում է՝ նա հանցագործ չէ։ Իսկ քաղաքական առումով, այո՛, մենք նրան սատարում ենք։
Մանվել Բադեյան

–Իսկ ինչո՞ւ, այդուհանդերձ, ՀՀԿ–ն որոշեց Վարդան Ղուկասյանին Գյումրու քաղաքապետի պաշտոնում չառաջադրել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը