Դիմում ՀՀ նախագահին՝ զերծ մնալու վտանգավոր ռազմավարությունից
ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանին
Դիմում
Մեծարգո պարոն Նախագահ,
Սույն նամակ-դիմումով Ձեզ են դիմում Հայաստանում ապրող ներկա և ապագա մայրեր, ովքեր պատրաստվում են ապահովել մեր հասարակության առողջ աճը՝ զավակներ պարգևելով Հայաստանի Հանրապետությանը: Քանի որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն երրորդ ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի արդյունքում մենք' ներկա և ապագա մայրերս, վտանգված ենք համարում մեր և մեր երեխաների ապագան, խնդրում ենք Ձեզ անհապաղ քայլեր ձեռնարկել նման վտանգավոր ռազմավարությունից զերծ մնալու համար. ռազմավարություն, որը սպառնում է մեր երկրի բնակչության թվաքանակի հետագա աճին, ռազմավարություն, որը խոստանում է նպաստել երկրից արտագաղթողների թվի աճին:
Նշենք, որ նախագծով սահմանվում է հղիության և հետծննդյան, ինչպես նաև հիվանդության և խնամքի /այսպես կոչված յուրաքանչյուր տեսակի ժամանակավոր անաշխատունակության դեպքերի/ նպաստների սահմանափակում: Այս նամակով կցանկանայինք առավելագույնս Ձեր ուշադրությունը հրավիրել վերոնշյալ առաջին նպաստին, չնայած որ բոլորն էլ ուղղակիորեն անդրադառնում են մեր ազգաբնակչության բարեկեցության և առողջության վրա:
Այսպես, եթե մինչ օրս հղիության և հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով /140 օր հաշվարկված վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով/, ապա այս օրինագիծը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնս 150.000 ՀՀ դրամի չափով: Նման փոփոխությունը օրենսդրական դաշտում դիտարկում ենք որպես մեր սահմանադրական իրավունքի խախտում, քանի որ ոտնահարվում են ՀՀ Սահմանդրության 34, 35, 36 և 48-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները' այն է' յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք և պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար: Սահմանադրությունը արձանագրում է, որ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, իսկ մայրության հետ կապված յուրաքանչյուր աշխատող կին հղիության և ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի և նոր ծնված երեխայի խնամքի իրավունք: Այդ կանանց այն մասը, որոնք իրենց ժամանակի և առողջության հաշվին ջանքեր են գործադրել կրթություն ստանալ, մասնագիտանալ և աճել, դա արել են իրենց և իրենց ընտանիքների բարեկեցության համար և ներկայումս արդար չեն համարում իրենց և իրենց երեխաներին հասանելիք նպաստների նմանատիպ սահմանափակումը:
Մենք գտնում ենք, որ նմանատիպ փոփոխությունները կարող են միայն բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետության համար' ելնելով ստորև բերված փաստարկներից.
§ Ծնելիության կտրուկ անկում: Այս նախագիծը կստիպի 150.000 ՀՀ դրամից ավելի աշխատավարձ ստացող յուրաքանչյուր մոր այլընտրանքի առջև կանգնել' պահպանել նորմալ կենսակե՞րպ, թե՞ զավակ ունենալ, և վերջինիս մատնել շատ պայմանական գոյության թե՛ խնամքի միջոցների, տնային պայմանների և թե՛ որակյալ բուժօգնության առումով /այսպիսի տենդենց է նկատվում եվրոպական երկրներում, որտեղ մայրերի տարիքը գնալով մեծանում է, իսկ երեխաների քանակը կտրուկ նվազում/: Եթե դրան ավելացնենք ներկայումս երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների խնդիրը, ապա կտեսնենք, որ մեծամասնությունը ստիպված է բնակարան վարձակալել կամ, լավագույն դեպքում, հիփոթեքային վարկ մարել, որը հաշվարկվել է իրենց փաստացի ստացվող աշխատավարձից: Այս ընտանիքների համար առաջարկվող օրենսդրական փոփոխությունը ուղղակիորեն բացառում է զավակ ունենալու միտքը:
§ Աշխատավարձերի ստվերայնության ավելացում: Մեզ համար գաղնտիք չէ, որ բազմաթիվ հիմնարկներ գրանցում և հարկեր են վճարում իրականությանը չհամապատասխանող եկամուտներից, այն է' աշխատակիցները ստանում են չգրանցված եկամուտներ: Վերջերս գիտակից, այլընտրանք ունեցող և լուրջ մասնագետ հանդիսացող երիտասարդության մեջ դիտարկվում է հստակ տենդենց գարծատուից պահանջել լիովին գրանցել իրենց տրվող եկամուտները: Սա արվում է երկու պատճառով' պետության դիմաց պարտքի գիտակցում, մյուսը' անձնական նպաստներից օգտվելու հնարավորություն: Այն վերաբերում է հատկապես երիտասարդ կանանց, ովքեր զավակներ ունենալու մտադրություն ունեն, ինչը, սակայն, սույն օրինագծով վտանգված է: Այսպիսով, երբ պետությունը դադարում է հոգ տանել քաղաքացու մասին, պետական պարտքի հանդեպ վերաբերմունքը նույն ճակատագրին է արժանանում:
§ Միջինից բարձր վարձատրվող մասնագետների կտրուկ արտահոսք երկրից: ՀՀ-ում 150.000 ՀՀ դրամից ավել ստացող երիտասարդները հիմնականում հանդիսանում են բավականին որակյալ մասնագետներ և նրանց մեծամասնությունը տիրապետում է օտար լեզուների: Քանի որ այս օրինագիծը անմիջականորեն ազդում է իրենց կենսամակարդակի վրա, այն ուղղակիորեն կխթանի այդ մասնագետների արտագաղթը դեպի ավելի արդար աշխատանքային և կենսական պայմաններ առաջարկող օտար երկրներ: Հատկապես, երբ ներկայումս բոլորիս ուշադրությանն են արժանանում հարևան և բարեկամ երկրներում հետզհետե ծնելիության աճին նպաստող միջոցառումների կտրուկ զարգացումները, տպավորություն է ստեղծվում, թե մեր պետությունը կարիք չունի ոչ բնական աճի, ոչ աճող և խոստումնալից երիտասարդ մասնագետների:
Հաշվի առնելով վերը թվարկված բացասական երևույթները, այնուամենայնիվ, ցանկանում ենք հավատալ , որ օրինագծի բուն նպատակը չի եղել այդ տենդենցների արթնացումը, այլ, ինչպես բազմիցս նշվել է մամուլում, սա մի փորձ էր կանխել գործատուների կողմից չարաշահումների դեպքերը: Միանգամայն համաձայն լինելով այդ մոտեցմանը' սիրով կողջունենք անմիջապես այդ չարաշահումները կանխող մտահղացումները և փոփոխությունները, որոնք չեն հանգեցնի և ոչ մի սոցիալական խմբի' այս դեպքում մոր և մանկան կենսամակարդակի էական վատթարացմանը: Գտնում ենք, որ սրանում է կայանում մեր օրենսդիր մարմնի ուղղակի պարտականությունը, և մեզ իրավունք ենք վերապահում պահանջել այն իրականացնել' չոտնահարելով մեր' ՀՀ ներկա և ապագա մայրերի իրավունքները:
Քանի որ ներկայումս այս օրինագծի ընդունմանը կարող եք խանգարել միայն Դուք՝ օգտվելով Ձեր սահմանադրական իրավունքից և չստորագրելով այն, խնդրում ենք հաշվի առնել մեր մտահոգությունը և իրականացնել ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով ամրագրված պետական գերակա նպատակներից մեկի' ընտանիքի, մայրության եւ մանկության հովանավորությունը: