Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան, ի՞նչ գնահատական եք տալիս մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին:
-Կարծում եմ, թե ընտրական-քաղաքական տեսակետից նոր մշակույթ ենք ձեռքբերում։ Այս ընտրությունները դրա հիմքը հանդիսացան: Այն մոտեցումները, որ նախկինում կային՝ որպես հասարակական երևույթ, հասարակությունն ըմբռնելի դարձրեց և՛ իր ձայնի նշանակությամբ, և՛ մոտեցումներով: Այս ընտրությունը տարբերվում էր մյուսներից, որովհետև ոչ թե անձերն էին մեկը մյուսի դեմ պայքարում, այլ յուրաքանչյուր թիմ ցանկանում էր ժողովրդի վստահությունը վերցնել: Կարծում եմ, որ այս երևույթը կարելի է դասական համարել: Գնահատականները բարձր են:
-Հետընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իշխանության հաջորդ գործողությունն այն կլինի, որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի վերաբաշխում կլինի:
-ՀԱԿ-ը միակ թիմն է, որ փորձում է պարտությանը մեկնաբանություններ տալ, և դա շատ բնական ենք համարում, քանի որ ժամանակներն այնպիսին են, որ մանավանդ Լևոն Տեր-Պետրոսյանը բնութագրերի որոնման մեջ է: Փորձում ենք ըմբռնումով մոտենալ, չպատասխանել: Կարծում եմ, որ այլ ընտրությունների ժամանակ նաև ընդդիմությունը հնարավորինս իրեն կոռեկտ կպահի:
-Ընտրությունների արդյունքում 7 տոկոսի շեմը չհաղթահարող կուսակցություններից միայն Օրինաց երկիրն էր, որ դրական գնահատեց տեղի ունեցած ընտրությունները: Սա ինչի՞ արդյունք էր:
-Սա քաղաքական թիմ է, իր վերլուծությունների արդյունք է: Յուրաքանչյուր թիմ կարող է իր գնահատականները տալ: Խնդիրն այն է, որ մենք պետք է ոչ թե գնահատականները բնութագրենք, այլ թե՛ դրական, թե՛ բացասական խոսքը պետք է կոռեկտ լինի և հասարակությանը հասկանալի: Սա է կարևորը:
-Պարոն Սահակյան, Ձեր կարծիքով ԲՀԿ-ն ինչպիսի՞ հայտարարություն կանի: Հնարավոր է, որ նա դուրս գա կոալիցիայից:
-Կարծում եմ՝ հաղթանակի մի ամբողական մաս յուրովի Բարգավաճ Հայաստանին է վերաբերում:
-Բայց չէ՞ որ ընտրությունների օրը նրանք կեղծիքներ մասին բարձրաձայնում էին:
-Մենք էլ ենք խոսում կեղծիքների մասին:
-Ինչպիսի՞ կեղծիքների մասին եք դուք խոսում:
-Այն կեղծիքների, որոնք շրջանառության մեջ են, և համապատասխան մարմիններն ու ընտրական համակարգերը փորձում են բացահայտել: Այլ բան է կեղծիքներից խոսելը, այլ բան՝ կեղծիքներ թույլ տալը: Համենայն դեպս, և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀՀԿ-ն ամեն ինչ արեցին, որ զանգվածային որևէ կեղծիք չգրանցվեց:
-Իսկ լրագրողներին ծեծի ենթարկելու մասին հայտարարությունները՞:
-Չեմ կարծում, որ որևէ լրագրողի ծեծել են: Պարզապես լրագրողներն էլ իրենք պետք է իրենց կոռեկտ պահեն: Շատ դեպքեր են եղել, երբ լրագրողներն իրենց դրել են հանձնաժողովի նախագահի տեղ և փորձել են հանձնաժողովի նախագահի լիազորությունների շրջանակում այս կամ այն քաղաքացուն, իբրև թե, կարգի հրավիրել:
-Պարո՛ն Սահակյան, մեզ հետ զրույցներում լրագրողներն ասում էին, որ ունեն համապատասխան ձայնագրություններ, թե ինչպես է, օրինակ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանն իրենց հետ առճակատման մեջ մտել:
-Համենայնդեպս, որևէ լրագրող չի հայտարարել, որ իրեն ծեծել են, կոպիտ են վերաբերվել կամ անպատվել են:
Գալուստ Սահակյան.

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը