Լրահոս

02.06.2009 11:50


Տիգրան Կարապետյան. «Համաներումը պլանավորված է և, գուցե, արդեն ստորագրված»

 

Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել համաներում կիրառել մարտի 1-ի գործով մեղադրվողների նկատմամբ։

«Անհրաժեշտ է անցկացնել համաներում, դրա կարիքը կա, չնայած՝ ես համարում եմ, որ դա պլանավորված է և, գուցե, արդեն ստորագրված»,- «Դե ֆակտո» ակումբում ասել է Տ. Կարապետյանը։ Ըստ նրա՝ համաներումը պետք է անել մինչև դատաքննության ավարտը։ Դրանով ընդդիմության հանրահավաքային գործընթացը նույնպես կհանդարտվի։

 

Այս խորագրի վերջին նյութերը