Լրահոս

02.06.2009 11:27


Գևորգ Դանիելյանը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության պատվիրակության հետ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության պատվիրակությունը` Տիվոր Միկուշ Նահանգապետի գլխավորությամբ, և այդ երկրի պառլամետի պատգամավորներ պարոն Գ. Պալիայի և Լ.Փարիզեկի մասնակցությամբ:
Պատվիրակությունը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ: Պատվիրակությունը հայտնել է, որ Արմավիր մարզի և Տռնավա նահանգի միջև ստորագրվել է հուշագիր, որով սկիզբ է դրվել այդ երկու տարածքային միավորների համագործակցությանը: Պատվիրակությունը ակնկալել է պարզաբանումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես ներդրումների հնարավորության, այդ ոլորտում ռիսկերի տարածվածության և ձեռնարկատիրության պաշտպանվածության հարցերով:
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը բարձրացված հարցերով տվել է համալիր պարզաբանումներ և միաժամանակ պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ցուցաբերելու համարժեք աջակցություն: Նշվել է նաև մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Կառավարության ընդունած որոշումը, որով մինչև 2011թ. հունվարի 1-ն արգելվել են ստուգումները փոքր և միջին ձեռնարկություններում:
Հյուրերը հայտնել են, որ իրենց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներդրումների տեսանկյունից միանգամայն ընդունելի է և իրենք պատրաստվում են սեղմ ժամկետներում ձեռնարկել կոնկրետ քայլեր:

Այս խորագրի վերջին նյութերը