Հուլիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի Հարավարևմտյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան մոտ առկա է քարաթափման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժ. 14:00-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն` ՄՓՎ ԲՊ բաժնի պետ փ/ծ կ-ն Գ. Հակոբյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Դ. Հակոբյանին պատկանող տունը գտնվում է հավանական քարաթափան տեղամասից մոտ 60 մ հեռավորության վրա, և լանջի թեքությունը կազմում է 60-65օ:Ժայռաբեկորների տեղաշարժմանը նպաստում են հիմնականում անձրևաջրերը, որոնք լցվելով ժայռաբեկորների ճեղքերը` լվանում և թուլացնում են հիմքը: Վտանգն ակնհայտ է. հսկա ժայռաբեկորները սպառնում են տանը և հարակից շինություններին:
Տարածքի ուսումնասիրման արդյունքները կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան:
Քարաթափման վտանգ