Լրահոս

01.06.2009 16:32


Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը

Մայիսի 31-ին անցկացված Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվեցին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ իրականացված բռնություններով։
 
- Արձանագրելով, որ լրագրողների հանդեպ իրականացվող բռնությունների ալիքն  ավելի է ահագնանում,
- հաշվի առնելով բռնությունների բացահայտման հանդեպ իրավապահների ընդգծված անտարբերությունը և նրանց վերստին դիմելու անհեռանկարայնությունը,
- ընդգծելով,  որ մայիսի 31-ի ընտրությունները վկայում են, որ մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները Հայաստանում անվերջ ոտնահարվում են՝ միջազգային կառույցների կրավորական կեցվածքի ներքո,
Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ  Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատությունների գոյությունը լրջորեն վտանգված է:
 
Մամուլի ազգային ակումբ 

Այս խորագրի վերջին նյութերը