Լրահոս

01.06.2009 16:34


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի երեխաներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի տոնի առթիվ: Տոն, որը լի է ինչպես ջերմությամբ ու հոգատարությամբ, այնպես էլ պարտքի ու պատասխանատվության զգացումով: Այն աշխարհի ողջ մարդկությանը համախմբում է բոլորիս համար կարևոր մի խնդրի շուրջ. դա երեխաների շահերի և իրավունքների պաշտպանությունն է, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերի լուծումը:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում մեր հանրապետությունում բազմազավակությունը խթանելու, երեխաների համար կյանքի և ուսման նորմալ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Տարեցտարի ավելանում են նորակառույց դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցներն ու խաղահրապարակները, բարձրանում են նպաստները: Այսուհետ էլ ջանք ու եռանդ չի խնայվի, որպեսզի արցախցի մանուկները մեծանան առողջ ու անհոգ, ապրեն արժանավայել կյանքով:
Դուք՝ Արցախի այսօրվա երեխաներդ, մեր հերոսական հայենիքի վաղվա քաղաքացիներն եք, մեր ապագան, և պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի այն լինի պայծառ ու լուսավոր, խաղաղ ու երջանիկ: 
Թանկագին փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող ձեր գլխավերևում միշտ շողա արևը և երկինքը լինի անամպ, թող ուրախությունն ու հաջողությունը ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքում:

Այս խորագրի վերջին նյութերը