ՄԻՊ հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
Ս.թ-ի մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ մարդու իրվունքների պաշտպանի հաստատությունը ստացել է մեկ տասնյակից ավելի բանավոր դիմում-բողոքներ, որոնք հիմնականում վերաբերել են հետևալ խնդիրներին.
քվեարկությանը մասնակցելու նպատակով միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատեղամասեր և հորդորում ընտրություն կատարել այս կամ այն թեկնածուի օգտին,
Գյումրիից, Վանաձորից և այլ քաղաքներից միկրոավտոբուսներով Երևանի ընտրատեղամասեր են տեղափոխվել քաղաքացիներ՝ ընտրություններին մասնակցելու նպատակով,
մի շարք տեղամասերում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը՝ խցիկների ոչ պատշաճ տեղադրված լինելու պատճառով,
ահազանգեր են ստացվել լրագրողների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, ինչպես նաև արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է քննարկել ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած փաստարկված դիմում-բողոք և կոչ է անում իրավասու պետական մարմիններին պատշաճ ստուգումներ իրականացնել ներկայացված բոլոր ընտրախախտումների վերաբերյալ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է լրագրողների նկատմամբ իրականացված ոտնձգությունները, որոնք դարձել են օրինաչափություն յուրաքանչյուր ընտրությունների ընթացքում: Մայիսի 31-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած հարձակումը «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի և «Թրանսպերենսի ինթերնեյշնլ» ՀԿ դիտորդ Սոնա Այվազյանի նկատմամբ տեղի է ունեցել ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի և ընտրարտեղամասում գտնվող ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում համապատասխան մարմիններին իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու ուղղությամբ: