Լրահոս

01.06.2009 15:49


Ամալյա Կոստանյան. «Առնվազն 8–րդ ընտրատարածքում ընտրությունները պետք է անվավեր համարվեն»

Ամալյա Կոստանյան. «Առնվազն 8–րդ ընտրատարածքում ընտրությունները պետք է անվավեր համարվեն»

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիտարկումներ է անցկացրել և՛ ընտրությունների օրը, և՛ նախընտրական շրջանում։ «Ուրբաթ» ակումբում ներկայացնելով իրենց դիտարկումները՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանը նշել է, որ այսպիսի ընտրություններ Հայաստանում դեռևս չէին եղել։ Նրա խոսքերով՝ առնվազն 8-րդ ընտրատարածքում, որտեղ իրենք դիտորդական առաքելություն են անցկացրել, ընտրությունները պետք է անվավեր համարվեն։ Նրա կարծիքով՝ այսուհետ ընտրություններ անցկացնելն անիմաստ է. կարելի է հռչակել կլանային և թաղային ընտրությունների ինստիտուտ, որն ուղղակի հոյակապ է աշխատել։

Ժամանակային առումով ընտրությունների ընթացքը, ըստ Ամալյա Կոստանյանի, կարելի է խմբավորել 3 փուլի։ Առավոտյան ժամը 7։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել են փոքր և միջին խախտումներ՝ սկսած բաց քվեակությունից, ուրիշի անձնագրով քվեարկությունից, երկու ընտրողին 4 քվեածրար տալուց և այլն։ Լցոնման առաջին ահազանգը ստացվել է ժամը 10։00-ին, երկրորդը՝ 11։45։ Ժամը 12։00-ից սկսվել է կուտակումների, ուղղորդումների, լցոնումների, ահաբեկության և այլ խախտումների փուլը։ Լցոնումների գագաթնակետը նկատվել է ժամը 17։00-20։00-ի սահմաններում ընկած ժամանակահատվածում։ Ամայլա Կոստանյանի խոսքերով՝ այս ամենը շարունակվել է նաև ընտրատեղամասերի դռների փակումից հետո, երբ հանձնաժողովի անդամները ցինիկաբար իրար հետ «բարիշում էին» տոկոսների շուրջ։

-Ոչ մի ֆորմալ արձանագրություն չի կարող արտահայտել այն, ինչ մենք տեսել ենք,- ասել է Ամալյա Կոստանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը