Լրահոս

18.07.2012 11:37


«Ցինդաո Չժուննեն»–ը Շևչենկոյին տարեկան 9 մլն եվրո է առաջարկում

«Ցինդաո Չժուննեն»–ը Շևչենկոյին տարեկան 9 մլն եվրո է առաջարկում

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ, 35-ամյա հանրահայտ Անդրեյ Շևչենկոն, ով տարբեր տարիներին հանդես է եկել «Միլանում», «Չելսիում», Կիևի «Դինամոյում», այժմ բավական հրապուրիչ առաջարկ է ստացել Չինաստանից՝  «Ցինդաո Չժուննեն» ակումբից: Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Չինական ակումբը Շևչենկոյին  երկամյա պայմանագիր է առաջարկում՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով: Շևչենկոն ժամանակ է խնդրել մտածելու համար. նա պետք է խորհրդակցի իր ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ «Դինամոյի» հետ Անդրեյ Շևչենկոյի պայմանագիրը լրացել է այս ամռանը, հետևաբար նա Չինաստան կարող է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով:

Այս խորագրի վերջին նյութերը