Լրահոս

18.07.2012 10:55


Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում ջրի պակասի պատճառով անկարգություններ են սկսվել

Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում ջրի պակասի պատճառով անկարգություններ են սկսվել

Թուրքիայի հարավարևելյան շրջանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում խմելու ջրի պակասի պատճառով անկարգություններ են սկսվել։ Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, վիրավորվել են 4 սիրիացի փախստական, 4 թուրք ոստիկան և ճամբարի ղեկավարը։ Տասնյակ մարդկանց ձերբակալել են։

Տեղեկացնենք, որ անցյալ գիշեր Թուրքիա է տեղափոխվել սիրիացի փախստականների նոր խումբ՝ ավելի քան 1200 մարդ։ Թուրքական աղբյուրները նշում են, որ փախստականների թվում կան նաև զինվորականներ։

Այս խորագրի վերջին նյութերը