Լրահոս

17.07.2012 17:14


Անոնս

Անոնս

«7 օր» լրատվավերլուծական կայքէջը շուտով հանդես կգա նոր նախագծով։ «Տեսասրահ» խորագրի ներքո մենք ձեզ կներկայացնենք հարցազրույցներ քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և ընդհանրապես հանրային հետաքրքրություն ունեցող թեմաներով։ Հաղորդումները կլինեն ինտերակտիվ բնութի, շաբաթական հինգ անգամ, աշխատանքային օրերին՝ ժամը 19:00–ին։

Մենք բաց ենք լինելու հասարակական ու քաղաքական դաշտի բոլոր սուբյեկտների համար և կայքի այցելուներին հնարավորություն ենք տալու ծանոթանալ նրանց կարծիքներին։

Հաղորդումը կվարի հայտնի լրագրող Դերենիկ Մալխասյանը, ով լսարանին ծանոթ է Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության եթերից։

Հետևե՛ք «7 օրին»։ Մեր կարգախոսն անփոփոխ է՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը