ՀՀ արդարադատության նախարար. «Ընտրությունները անցան հնարավորության սահմաններում ընդունված չափանիշներին համապատասխան»
Թեև այսօր Ազգային ժողովում ֆինանսավարկային և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները 2008 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումներ էին կազմակերպել, սակայն դրանց մասնակցում էր ընդամենը վեց պատգամավոր՝ չորս պատգամավոր ՀՀԿ խմբակցությունից, Արմեն Մարտիրոսյանն ու Ստեփան Սաֆարյանն էլ «Ժառանգություն» խմբակցությունից: Ոչ մի պատգամավոր չկար ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ ՕԵԿ-ի և ո՛չ էլ ՀՅԴ-ի խմբակցություններում:
Քննարկմանը մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ով իր գնահատականն է տվել մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ.
-Իմ կարծիքով սա վերածվում է ավանդույթի, որ մենք ցանկացած ընտրություն անպայման ներկայացնում ենք որպես քրեական հանցագործություններով ուղեկցվող: Եվ պատահական չէ, որ նաև իրավասու մարմինները, որոնք պարտավոր են անմիջապես արձագանքել այդ հաղորդումներին՝ հանցագործությունների վերաբերյալ, հայտարարեցին, որ դրանց մեծ մասն իրականությանը չի համապատասխանում: Այսինքն, այստեղ ես տեսնում եմ մթնոլորտը պղտորելու փորձ, քան իրականում է: Չեմ կարծում, որ սա ողջունելի քայլ է: Եթե մենք ուզում ենք մասնագիտական մոտեցում ցուցաբերել այսպիսի երևույթներին, ապա պետք է փորձենք հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ խախտումներ են լինում: Հակառակ դեպքում, ինձ համար կարծես թե անհասկանալի են դառնում այս միտումները: Երբ որ իսկապես կան խախտումներ, որոնց մասին պետք է խոսել, դրանք պետք է դառնան քննարկման առարկա։ Բայց կարծես թե դրանք կա՛մ չեն նկատվում, կա՛մ քննարկման առարկա չեն դառնում: Այսինքն՝ երբեմն այնքան ենք տարվում թվաբանական հոգեբանությամբ, որ չենք ուզում տեսնել մեր աչքի առջև գտնվող երևույթները: Դրանք, իհարկե, շատ չեն: Իմ նախնական տպավորություններով՝ ընտրություններն անցան հնարավորության սահմաններում ընդունված չափանիշներին համապատասխան, այդ թվում և միջազգային կառույցների չափորոշիչների համաձայն: Իհարկե, խախտումներ եղել են, որոնք արձանագրվել են, և դրանց ընթացք է տրվելու: Պետք է ասեմ, որ այս ընտրությունները շատ ավելի հանդարտ անցան: