Միջազգային դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար. «Ընտրությունները հիմնականում համապատասխանել են եվրոպական չափանիշներին»
Երևանի ավագանու ընտրությունները դիտարկող միակ միջազգային կազմակերպությունը՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, ներկայացրել է իր նախնական կարծիքը։
-Ընտրությունները հիմնականում համապատասխանել են եվրոպական չափանիշներին։ Մենք այցելել ենք բազում տեղամասեր, արձանագրել բացթողումներ, թերացումներ, և այդ ամենը կհրապարակվի մեր վերջնական զեկույցում։ Պատրաստ ենք լսել նաև բոլոր շագահագրգիռ կողմերի կարծիքները և փաստարկները։ Արձանագրված խախտումներն ընտրությունների արդյունքների վրա որոշակի ազդեցություն կունենան, սակայն ընտրությունների օրինականության վրա ազդել չեն կարող,- ասել է պատվիրակության ղեկավար Նայջել Մերմագեն։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելությունն իրականացրել է մայիսի 27-ից հունիսի 1-ը։ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակներում պատվիրակությունը նաև ներառել էր ԵՄ տարածաշրջանների կոմիտեի երեք անդամների։