Լրահոս

01.06.2009 12:24


Զոյա Թադևոսյան. «Ավելի խայտառակ ընտրություն էր, քան նախագահականը։ Իրականում «բեսպրեդել» էր»

Զոյա Թադևոսյան. «Ավելի խայտառակ ընտրություն էր, քան նախագահականը։ Իրականում «բեսպրեդել» էր»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը հրաժարվել է ստորագրել ԿԸՀ արձանագրությունը։

«7օր»-ին այս քայլը նա բացատրել է հետևյալ կերպ.

-Պատճառը զանգվածային ընտրակեղծիքներն էին, որոնց նաև ես եմ ականատես եղել։ Ունեցել եմ նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, տեղամասային ընտրական հանձնաժողովների «Ժառանգության» անդամների բողոքները։ Այդ ամենի հիման վրա ես ինչպե՞ս կարող էի ստորագրել։

Զ. Թադևոսյանն ասել է նաև, որ «Ժառանգության» և ՀԱԿ-ի շտաբներում գտնվող խախտումների մասին տվյալները համակարգվել են և այսօր կներկայացվեն ԿԸՀ։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված  7-րդ և 8-րդ ընտրատարածքների արդյունքներն էլ Զ. Թադևոսյանն առաջարկել է ընդհանրապես անվավեր ճանաչել, որովհետև. «Այդ տարածքներում ուղղակի ընտրություն չկայացավ։ Ոչ թե ընտրում էին, այլ հանձնաժողովի անդամները զբաղված էին քվեաթերթիկ լրացնելով և արկղը լցնելով»։

Նրա խոսքերով՝ նույնիսկ ձայները հաշվելու ժամանակ են նույն կամայականությունները, բռնությունները և անօրինականությունները տեղի ունեցել.

-Նման ընտրություններ, որ տեղի ունեցան, երբևէ չէին եղել։ Ավելի խայտառակ ընտրություն էր, քան նախագահականը։ Իրականում «բեսպրեդել» էր։

Այս խորագրի վերջին նյութերը