Լրահոս

01.06.2009 11:53


Մովսես Շահվերդյան. «Տեղի ունեցածը կամայականություն է»

Մովսես Շահվերդյան. «Տեղի ունեցածը կամայականություն է»

Երևանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ի նախնական տվյալներով ձայների 0,47% ստացած Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը մայիսի 31-ին տեղի ունեցածը ոչ թե ընտրություն, այլ կամայական միջոցառում է համարում։

-Խորհրդային ժամանակներում ընտրություններ էին լինում, որոնց գրեթե ոչ ոք չէր մասնակցում, բայց ասում էին, թե մասնակցել է բնակչության 99,9 %-ը, և մեկ թեկնածու ստանում էր այդքան ձայն։ Հիմի էլ էդպիսի մի բան է։ Ցանկացած թիվ կարող էին գրել, և չէիք էլ կարող այնտեղ վիճել կամ ապացուցել։ Հանձնաժողովը ցանկացած պահի կարող է հրապարակել ցանկացած թիվ, և ոչ ոք դրա հակառակը չի կարող ապացուցել,- «7օր»-ին ասել է Մ. Շահվերդյանը։

Տեսնելով, որ պայքարն անիմաստ է, անգամ մինչև ժամը 20։00-ն ՀԱՍԿ-ն իր վստահված անձանց հետ է կանչել.

-Երիտասարդ աղջիկներ կային, մարդիկ անընդհատ անախորժ պատմությունների մեջ էին ընկնում՝ խոսում էին, վեճ էր դառնում։ Այդ մթնոլորտում անիմաստ էր նրանց պահելը։

ՀԱՍԿ-ի հետագա գործողությունները սահմանափակվելու են ընտրություններին գնահատական տալով՝ մարդկանց կոչ չեն անի փողոց դուրս գալ, դատարան չեն դիմի, որովհետև. «Աբսուրդ է, նույն որակն են թե՛ դատարանը, թե՛ հանձնաժողովը։ Ու՞մ բողոքենք»։

Այս խորագրի վերջին նյութերը