Լրահոս

18.01.2011 14:00


Ի՞նչ է թաքցնում Վարդան Ղուկասյանը

Ի՞նչ է թաքցնում Վարդան Ղուկասյանը

 «7օր»-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր այն խնդրին, որ Գյումրիի քաղաքապատկան կառույցները, մասնավորապես  մանկապարտեզները, երաժշտական դպրոցները և որոշ գրադարաններ ամանորյա արձակուրդներից  հետո իրենց աշխատանքը չեն շարունակել: Պարզվում է՝  ԶԼՄ-ների հրապարակումներից  հետո քաղաքապատկան կառույցների տնօրենները հատուկ  հանձնարարական են ստացել, որ  եթե որևէ լրատվամիջոցի հայտնեն, որ հունվար ամսին աշխատավարձ  չեն ստանալու, ապա աշխատանքից կազատվեն: Մանկապարտեզների պարագայում քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը չի հերքում, որ իսկապես չեն աշխատում, և որ պատճառը սուր վիրուսային հիվանդությունների  մեծ տարածումն է: Մինչդեռ հիշեցնենք, որ առողջապահության վարչությունից, հակահամաճարակային մարզային տեսչությունից հայտնում են, որ նման բան չկա, վիճակը  կայուն  է: Առողջապահության վարչության պետը այսօր «7 օր»-ի հետ զրույցում նշել է.

-Նման ինֆեկցիայի երևույթներ չկան: Այլ պատճառներ կան, որոնք թաքցնում են: Կարող է՝ շահարկում են այդ հարցը: Միշտ էլ էդպես  է  եղել: Շատ խնդիրներից ազատվելու տարբերակը բժշկությունը շահարկելն է:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝  երաժշտական դպրոցներին և  գրադարաններին իջեցված հրահանգը հետևյալն է՝ իմիտացիա ստեղծել, թե իբր հաստատությունը բնականոն հունով աշխատում է, իսկ այն մասին, որ  հունվարին աշխատավարձ չի լինելու, որևէ տեղ չբարձրաձայնել:

Երաժշտական դպրոցներից մեկի ուսուցչի խոսքերով՝ որպեսզի աշակերտները հետ չմնան ծրագրերից, ոմանք ստիպված գնում են աշխատանքի՝ հասկանալով, որ  աշխատանքի դիմաց չեն վարձատրվելու: 

-Աշխատավարձերի վճարման օրը Գյումրի ենք հրավիրում կառավարության ներկայացուցիչներին, վարչապետին, թող գան ու տեսնեն, թե ինչ  է կատարվում,-ասել է  մանկավարժը, ում մենք զանգահարել էինք:

Թե ինչ է  անելու հունվար ամսվա աշխատավարձերը Վարդան Ղուկասյանը, հայտնի  չէ: Շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ  քաղաքապետարանի նոր շենքը նրանից շատ ծախսեր է պահանջել, որոնց «տակից դուրս գալու»  ելքը փաստորեն գտել են:

7or.am

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը