«Նեզավիսիմայա գազետա». «Երևանը դիմել է Մոսկվային՝ 800 մլն-ից 1 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրման խնդրանքով, ընդ որում՝ ամենաբարձր տոկոսով»
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևան կատարած այցի ոչ պաշտոնական կողմերին։
«Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, պաշտոնական տվյալներով, քննարկել է Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության հարցեր: Սակայն «Նեզավիսիմայա գազետա»-ի Հայաստանի կառավարության աղբյուրը հայտնել է, որ Երևանը փորձել է Մոսկվային համոզել որոշ ժամանակով հետաձգել ռուսական գազի գնի բարձրացումը և հերթական վարկը տրամադրել: Խոսքը մինչև 1 մլրդ դոլար գումարի մասին է:
Այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մտադիր չէ առաջիկայում ֆինանսական աջակցություն ցույց տալ Հայաստանին: Այդ մերժումը պայմանավորված է եղել մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններով: ԵՄ-ի ընդլայնման և հարևանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Սթանոն հայտնել է, որ Հայաստանի հայցը կդիտարկվի 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։
ԵՄ մերժումից հետո, պաշտոնական Երևանը դիմել է Մոսկվային՝ 800 մլն-ից 1 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրման խնդրանքով, ընդ որում՝ ամենաբարձր տոկոսով։
Սակայն վարկը միակ թեման չէ հայ-ռուսական երկխոսության մեջ: Ոչ պակաս կարևոր են դիտվում արդեն մի քանի շաբաթ ընթացող բանակցությունները Հայաստանին տրամադրվող ռուսական գազի գնի շուրջ: Այսօր Երևանը 180 դոլար է վճարում 1000 խ/մ բնական գազի համար: Այս սակագինը չի փոխվել վերջին 3 տարում: Ներքին սակագների կտրուկ բարձրացումը անխուսափելիորեն կհանգեցնի բողոքային տրամադրությունների աճին՝ ոչ միայն ընդդիմության, այլև՝ թոշակառուների ու անապահով խավի շրջանում, որոնք կազմում են ընտրազանգվածի զգալի մասը: Այս առումով Երևանին հարկավոր է հնարավորինս արագ համոզել Մոսկվային հետաձգել գազի սակագների բարձրացումը, և չհրապարակել նոր գների մասին տվյալները»,-գրում է պարբերականը։