Դատախազության կողմից ստուգվում են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը
Ընտրական հանձնաժողովների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց աշխատանքներին խոչընդոտելը, ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելը, քվեարկության արդյունքները կեղծելը քրեորեն հետապնդելի արարքներ են և դատախազությունը հետամուտ է լինելու, որպեսզի այդօրինակ արարքների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգ գրանցվի և ստուգվի:
Օրենքով սահմանված կարգով ընթացք են տրվում ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին՝ ինչպես բանավոր ստացված, այնպես էլ ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանը, կուսակցությունների, դաշինքների նախընտրական շտաբերի հայտարարություններին:
Հանձնարարություն է տրվել կառուցվածքային ստորաբաժանումներին՝ հսկողություն իրականացնել, որպեսզի ընտրախախտման վերաբերյալ ԶԼՄ-ներով տարածվող յուրաքանչյուր տեղեկատվություն օրենքով սահմանված կարգով ստուգվի:
Ստուգման արդյունքներով չեն հիմնավորվել ընտրակաշառքներ բաժանելու, մահացած անձանց «քվեարկելու» վերաբերյալ տվյալները:
Մասնավորապես՝
ՀԱԿ-ը տարածել էր, թե թիվ 11/21 ընտրական տեղամասում «քվեարկել է» մահացած Գևորգ Թովմասյանը:
Կատարված ստուգմամբ պարզվել է, որ ընտրացուցակներում Գևորգ Թովմասյան անուն-ազգանունով անձնավորություն ներառված չէ, հետեւապես քվեարկությանը չի մասնակցել:
«Հայ Ազգային Կոնգրեսի» կողմից տարածվել էր, թե 2009թ. մայիսի 31-ին Ավանի շախմատի դպրոցի մոտ՝ ժամը 8:00-ի սահմաններում, բաժանվել է ընտրակաշառք: Ահազանգը ստուգելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն այցելել են Ավան համայնքի Շախմատի դպրոց, որտեղ տեղակայված է թիվ 1/11 ընտրական տեղամասը:
Դեպքի կապակցությամբ բացատրություններ են վերցվել ընտրատեղամասի հարակից շենքերի բնակիչներից եւ թիվ 1/11 ընտրատեղամասի նախագահ Դավիթ Հունանյանից: Բնակիչները հայտնել են, որ 2009թ. մայիսի 31-ին, ժամը 7:30-ից գտնվել են շախմատի դպրոցի դիմացի տաղավարում եւ չեն տեսել, որ որեւէ մեկը քաղաքացիներին ընտրակաշառք բաժանի կամ նման առաջարկ արվի: Թիվ 1/11 ընտրատեղամասի նախագահը նույնպես հերքել է բնակիչներին ընտրակաշառք բաժանելու հանգամանքը:
Կատարվում է հետաքննություն:
Հայ Ազգային Կոնգրեսի» կողմից տարածվել էր, թե 2009թ. մայիսի 31-ին Նոր Նորքի թիվ 2 /4 ընտրատեղամասի մոտ՝ ժամը 9:00-ի սահմաններում, կայանված «Գազել» մակնիշի միկրոավտոբուսից ընտրակաշառք է բաժանվում: Տեղեկությունը պարզելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները այցելել են թիվ 2/4 ընտրատեղամաս: Բացատրություն է վերցվել նշված ընտրատեղամասի դիմաց մանրածախ առեւտրով զբաղվող Մ. Սարուխանյանից: Վերջինս հայտնել է, որ 2009թ. մայիսի 31-ին ՝ ժամը 08-ից սկսած թիվ 2/4 ընտրատեղամասի մոտ սուրճ է վաճառել եւ այդ ընթացքում որեւէ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսից ընտրակաշառք բաժանելու դեպքեր չեն եղել: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Մարգարիտա Հարությունյանը հրաժարվել է գրավոր բացատրություն տալուց, սակայն բանավոր հայտարարել է, որ ինքն ամբողջ օրվա ընթացքում գտնվել է թիվ 2/4 ընտրատեղամասում ու դրա հարակից տարածքում եւ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի, դրա վերաբերյալ որեւէ բողոք չի ստացել: Բանավոր հայտարարության վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ինչը ստորագրվել է հետաքննիչի եւ Մ.Հարությունյանի կողմից:
Դատախազության կողմից ստուգվում են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը
Ընտրական հանձնաժողովների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց աշխատանքներին խոչընդոտելը, ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելը, քվեարկության արդյունքները կեղծելը քրեորեն հետապնդելի արարքներ են և դատախազությունը հետամուտ է լինելու, որպեսզի այդօրինակ արարքների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգ գրանցվի և ստուգվի:
Օրենքով սահմանված կարգով ընթացք են տրվում ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին՝ ինչպես բանավոր ստացված, այնպես էլ ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանը, կուսակցությունների, դաշինքների նախընտրական շտաբերի հայտարարություններին:
Հանձնարարություն է տրվել կառուցվածքային ստորաբաժանումներին՝ հսկողություն իրականացնել, որպեսզի ընտրախախտման վերաբերյալ ԶԼՄ-ներով տարածվող յուրաքանչյուր տեղեկատվություն օրենքով սահմանված կարգով ստուգվի:
Ստուգման արդյունքներով չեն հիմնավորվել ընտրակաշառքներ բաժանելու, մահացած անձանց «քվեարկելու» վերաբերյալ տվյալները:
Մասնավորապես՝
Կատարված ստուգմամբ պարզվել է, որ ընտրացուցակներում Գևորգ Թովմասյան անուն-ազգանունով անձնավորություն ներառված չէ, հետեւապես քվեարկությանը չի մասնակցել:
Դեպքի կապակցությամբ բացատրություններ են վերցվել ընտրատեղամասի հարակից շենքերի բնակիչներից եւ թիվ 1/11 ընտրատեղամասի նախագահ Դավիթ Հունանյանից: Բնակիչները հայտնել են, որ 2009թ. մայիսի 31-ին, ժամը 7:30-ից գտնվել են շախմատի դպրոցի դիմացի տաղավարում եւ չեն տեսել, որ որեւէ մեկը քաղաքացիներին ընտրակաշառք բաժանի կամ նման առաջարկ արվի: Թիվ 1/11 ընտրատեղամասի նախագահը նույնպես հերքել է բնակիչներին ընտրակաշառք բաժանելու հանգամանքը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն