Լրահոս

11.07.2012 13:45


Լևոն Զուրաբյան. «ՀԱԿ–ը խրախուսում է, որ հանդես գան միասնական թեկնածուով»

Լևոն Զուրաբյան. «ՀԱԿ–ը խրախուսում է, որ հանդես գան միասնական թեկնածուով»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող և նույնանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է՝ ՀԱԿ–ը խրախուսում է, որ գալիք տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։

Ընդգծելով, որ իրենց համար ամենակարևոր խնդիրը Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը և ռեժիմից ազատվելն է՝ Զուրաբյանը շարունակել է.

–Մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Դա պետք է լինի մարդ, որը մի կողմից ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն՝ մի մարդ, որի հեղինակությունը այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը, մյուս կողմից՝ լինի մի մարդ, որը անկաշառ է, ռեժիմի հետ որևէ գործարքի չի գնա և վճռական կլինի մինչև վերջ։ Հասարակությունը թող դատի՝ ով կարող է լինել այդ մարդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը