Աշխարհ

11.07.2012 12:12


Հարցում. Վրաստանի բնակչության համար աշխատատեղերի ստեղծումն ավելի կարևոր է, քան տարածքային ամբողջականության հարցը

Հարցում. Վրաստանի բնակչության համար աշխատատեղերի ստեղծումն ավելի կարևոր է, քան տարածքային ամբողջականության հարցը

Այս տարվա հունիսին ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից իրականացված սոցհարցման տվյալների համզաձայն՝ Վրաստանի բնակչության 69%-ն իրեն գործազուրկ է համարում։

 Ըստ հրապարակված տվյալների՝ Վրաստանի բնակչության 23%-ը կարծում է, որ 2008թ. դրությամբ իր վիճակը բարելավվել է, 46%-ը նշում է, որ չի փոխվել, իսկ 28%-ի կարծիքով՝ վատթարացել է:

 Հարցվածների 58%-ը Վրաստանի համար ամենակարևոր հարց է համարել աշխատատեղերի ստեղծումը, 33%-ը՝ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, 27%-ը՝ չքավորության խնդրի լուծումը:

 Սոցհարցումը մասնակցել է 6299 մարդ Վրաստանի բոլոր շրջաններից: 

Այս խորագրի վերջին նյութերը